Ռոդրիգես.Մորատան միանշանակ կուժեղացնի «Չելսիի» խաղը
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը` նախկին թիմակից, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի` Արքայական ակումբից Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսի» տեղափոխության մասին.
«Մորատան խելահեղ հարվածով անհավանական ֆուտբոլիստ է։ Նա միանշանակ կուժեղացնի «Չելսիի» խաղը։ «Ռեալում» նա ցուցադրում էր գերազանց խաղ»,- Խամես Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

