Ի՞նչ է պատմել տաքսիստը պատգամավորին. Տեսանյութ
Արխիվ 16-20Այսօր ԱԺ-ում կազմակերպվել են լսումներ ճանապարհային երթեւեկության ոլորտի մասին: Պատգամավոր Թեւան Պողոսյանը հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին ու տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանին տեխզննման կտրոնի ու ճանապարհային երթեւեկության ոլորտում կատարված փոփոխությունների մասին: «Այսօր տաքսիով եմ եկել խորհրդարան, եւ տաքսիստը հետաքրքիր դեպք պատմեց. «Մեկ ամիս առաջ հայտարարեցին, որ փոքրիկ խախտումների համար նկատողություն են ստանալու, վերջին երկու շաբաթվա ընթացքում վարչական տուգանքի են ենթարկվում: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել երկու շաբաթվա ընթացքում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան

