7 ուշագրավ փաստ՝ ծագումով ադրբեջանցի, ծնունդով իրանցի երգչուհի Գուգուշի մասին (Տեսանյութ)
Արխիվ 16-20«Իրավունքն» անդրադարձել էր, որ ծագումով ադրբեջանցի, բայց ծնունդով իրանցի հայտնի երգչուհի եւ դերասանուհի ԳՈՒԳՈՒՇԸ (իսկական անունը՝ Ֆաիգե Աթեշին) պատրաստվում է օգոստոսի 31-ին Երեւանում մենահամերգ ունենալ, ինչի մասին նա նշել է սոցցանցում՝ իր պաշտոնական էջում:
Այս լուրը պարզվում է՝ ոչ միանշանակ է ընդունվել հայկական տիրույթում, ինչի համար հարկ ենք համարում ընդգծել մի քանի կարեւոր փաստ Գուգուշի մասին.
1. Գուգուշի անունը ներառված է Բաքվի «սեւ ցուցակում»։
2. Երգչուհին, թեպետ չի հերքում, որ հայրն ադրբեջանցի է, սակայն երբեք չի հպարտացել դրանով, այլ իրեն համարում է իրանցի:
3. 2011թվականին Գուգուշը հրաժարվեց Բաքու գնալ, քանի որ ընկերը հայ է, իսկ նրան ստիպում էին առանց ընկերոջ այցելել Ադրբեջան:
4. Նա իր մեծ հեղինակությամբ՝ տարիներ շարունակ համարվել է Արեւելքի Թինա Թյորները:
5. Չնայած նրան, որ նա Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում, Իսլամական հեղափոխությունից հետո՝ 1979 թվականից նրան արգելել են ելույթ ունենալ Իրանում, ուստի՝ նրա երեւանյան մենահամերգը նշանակում է, որ հարեւան Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ կժամանեն Երեւան՝ հենց Գուգուշի համար:
6. Նրա «Ղարիբի Աշինա» երգը 2002 թվականին BBC կողմից ճանաչվել է որպես Միջին Ասիայի ամենահայտնի երգ։
7. Եվ վերջապես՝ Գուգուշը երգում է ոչ միայն պարսկերեն, ադրբեջաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն, այլեւ հայերեն, ինչը խիստ ցավոտ են ընդունում Ադրբեջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

