Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին
ՄիջազգայինՄոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին: Ըստ հայտարարության.
«Դեսպանատունը տեղեկատվություն է ստացել առաջիկա օրերին նախատեսված հակառուսական սադրանքի մասին, որը նպատակ ունի արմատապես վատթարացնել ռուս-մոլդովական հարաբերությունները: Մենք բազմիցս զգուշացրել ենք նման բեմականացված միջոցառումների ռիսկերի մասին, և այժմ մեր նախազգուշացումները սկսում են իրականություն դառնալ:
Մենք կոչ ենք անում պաշտոնական Քիշնևին՝ չհետևել Մոլդովային Ռուսաստանի հետ առճակատման մեջ ներքաշելու փորձ կատարողների օրինակին և զերծ մնալ անխոհեմ սրացնող քայլերից: Փորձը ցույց է տալիս, որ մեր երկկողմ կապերի խզմանն ուղղված գործողությունները, առաջին հերթին, վնասում են հենց հանրապետության ժողովրդին»:

