Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild
ՄիջազգայինԳերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի: Բունդեսվերը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով ռուսական տանկերին հարվածելու փորձարկումներ է անցկացրել Բելառուսի սահմանի մոտ, հայտնում է Bild-ը:
Գերմանական զորքերը զորավարժություններ են անցկացրել Լիտվայի Ռուդնինկայի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի «Ազատության վահան 2» զորավարժությունների շրջանակներում։
Զորավարժությունների ընթացքում գերմանական Helsing և Stark ընկերությունների հարձակողական անօդաչու սարքերը հարձակվել են զրահապատ մեքենաների վրա՝ մոդելավորելով ռուսական զորքերի հարձակումը։
Իմիտացիոն հարձակումներն իրականացվել են առանց անօդաչու թռչող սարքերի վրա մարտական ռազմամթերքի օգտագործման։

