Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են: Գեներատորների վառելիքի պաշարները բավարարում են միայն 6-12 ժամ։
Ռադայի ատգամավոր Սերգեյ Նահորնյակը զգուշացրել է ջրամատակարարման լայնածավալ խափանումների սպառնալիքի մասին՝ կապված կոմունալ ծառայություններում վառելիքի անբավարար պաշարների հետ։
Նրա խոսքով՝ ջրամատակարարման ընկերությունների մեծ մասը կարող է գեներատորները աշխատեցնել միայն 6-12 ժամ էլեկտրաէներգիայի անջատումից հետո։
«Բոլորը հույս ունեն, որ դա ինչ-որ կերպ կդիմանա։ «Կիևվոդոկանալ»-ը նույնպես հույս ուներ, որ դա կհաջողվի, բայց չկարողացավ», - նշել է պատգամավորը։

