Մարդու աչքի մեջ հայտնաբերված սուպերբջիջները կարող են խոչընդոտել Էբոլա վիրուսի բազմացմանը
Արխիվ 16-20Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) եւ Էմորիի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները մարդու աչքի մեջ բջիջներ են հայտնաբերել, որոնք կարող են զսպել Էբոլայի կենսունակ վիրուսը, սակայն չեն կարող թույլ չտալ նրան բազմանալ: Մասնագետների խոսքով՝ այս սուպերբջիջները հոսքագծի կամ շտեմարանի նման են աշխատում, որը կանխում է վիրուսի տարածումը: Գիտնականների միջազգային խումբն այս հայտնագործությունը կատարել է մարդկանց աչքերի մեջ վիրուսի գոյության մեխանիզմները հետազոտելիս, որոնք տառապում են ուվեիտով՝ աչքի անոթային թաղանթի բորբոքմամբ, որը Էբոլա տենդի ամենածանր բարդություններից մեկն է, ըստ որում՝ աչքի էպիթելային հյուսվածքում կենսունակ վիրուսը հնարավոր է հայտնաբերել վարակվելուց հետո 1 տարվա ընթացքում: Հետազոտողները ցույց են տվել, որ Էբոլան բազմանում է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի բջիջներում, սակայն այս բջիջները կարող են վիրուսի դեմ պայքարել եւ նույնիսկ զսպել նրա բազմացումը: Այսինքն՝ ուվեիտի պատճառը կարող է լինել կենսունակ վիրուսների պարզ կուտակումը, որոնք չեն կարողանում դուրս գալ էպիթելի սահմաններից: Այս պահին դեռեւս հասկանալի չէ, թե հատկապես ինչն է վիրուսների բազմանալուն խանգարում եւ ինչպիսին է ինֆեկցիայի տարածմանը աչքի էպիթելային հյուսվածքի հակազդման մեխանիզմը, սակայն գիտնականները հույս ունեն հասկանալ էպիթելերի աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի դեղ ստեղծել, ինչը կզսպի հիվանդության զարգացումը, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել:

