«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։

Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։ Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։

Հետաքրքրական է, որ հետ կանչված դիվանագետների մեծ մասը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Նրանցից մի քանիսը նախկինում ղեկավարել են ԱԳՆ կարևոր վարչություններ, աշխատել նախագահի և վարչապետի աշխատակազմերում, ներկայացրել Հայաստանը միջազգային կառույցներում։

Մասնավորապես, Անահիտ Հարությունյանը Կանադայում դեսպան էր 2019 թվականից, մինչ այդ աշխատել է ԱԳՆ-ում և եղել արտաքին գործերի նախարարի օգնականը։ Հովհաննես Վիրաբյանը մինչև Արգենտինայում դեսպան նշանակվելը զբաղեցրել է ԱԳՆ տարբեր պաշտոններ, այդ թվում՝ աշխատել նախարարի արարողակարգի պատասխանատու։

Տիգրան Մկրտչյանը նախկինում եղել է ԱԳՆ մամուլի վարչության պետը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ Ծովինար Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է նախագահի և վարչապետի աշխատակազմերում, իսկ Արման Հակոբյանը ղեկավարել է ԱԳՆ Ամերիկայի վարչությունը։

Վիկտոր Բիյագովը մինչ Նիդերլանդներում դեսպան նշանակվելը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում։ Արման Իսրայելյանն էլ երկար տարիներ զբաղվել է ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության հարցերով։

Ուշագրավ է, որ միաժամանակ հետ են կանչվում տարբեր աշխարհագրական ուղղություններում աշխատող դիվանագետներ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Ավելին՝ նրանց թվում կան ինչպես երկար տարիներ պաշտոնավարած, այնպես էլ համեմատաբար վերջերս նշանակված պաշտոնյաներ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դիվանագետների կատարած աշխատանքից։ Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ, ըստ Փաշինյանի, նրանք իրենց դրված առաքելությունները չեն կարողանում նորմալ կատարել, ու որոշել է գրեթե բոլոր երկրներում փոխել դիվանագիտական կորպուսը։ Առաջիկայում էլի դիվանագետներ են հետ կանչվելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին