«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը

Մշակութային

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։

Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշ, որոնք համադրվել են Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին Հայաստան-Հունաստան մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։

«Ցուցահանդեսն ընդգծում է Հայաստանի պատմական դերը՝ որպես հնագույն քաղաքակրթությունների, առևտրային ուղիների և մշակութային փոխազդեցությունների կարևոր խաչմերուկ։ Հայկական ժառանգությունը ներկայացվում է Ակրոպոլիսի թանգարանում՝ մշակութային ժառանգության պահպանման աշխարհի առաջատար կենտրոններից մեկում` որպես երկու հնագույն քաղաքակրթությունների միջև պատմական երկխոսության և մշակութային արժեքների փոխանակման եզակի հարթակ։

Մշակույթը ոչ միայն ազգերի պատմական հիշողությունը պահպանելու միջոց է, այլև հզոր գործիք՝ միջազգային հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման խթանման և ժողովուրդների միջև վստահության ամրապնդման համար։ Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային դիվանագիտության զարգացմանը»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը՝ ընդգծելով, որ ցուցադրության կազմակերպման հարցը քննարկվել է իր՝ 2024 թ․ Հայաստան կատարած այցի, ինչպես նաև 2025 թ. ամռանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Աթենք կատարած այցի ընթացքում։ Նրա ընդգծմամբ՝ այսպիսի գիտական հենք ունեցող ցուցահանդեսները կարևոր են պատմության տարբեր շրջանների լուսաբանման առումով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այն Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է, որը ներկայացնում է նախաքրիստոնեական Հայաստանի մշակույթը։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և Հունաստանի միջև փոխադարձ ազդեցությունները։

Հայաստանի պատմությյան թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանու ցուցադրումը Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված շուրջ 28 նմուշների կողքին լույս է սփռում երկու հնագույն քաղաքակրթությունների միջև տեղի ունեցած մշակութային փոխանակումների վրա։ Նա շնորհակալություն  է հայտնել  դեսպանությանը նախաձեռնության համար և ընդգծել, որ երկու թանգարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կնքվել է 2026 թվականի փետրվարին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի ընթացքում։

Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը ներկայացրել է ցուցահանդեսն ու դրա հիմքում ընկած գաղափարը՝ սկսած ձևավորումից մինչև բովանդակություն։ Նա անդրադարձել է ինչպես հելենիստական շրջանում հայկական մշակույթի վրա հունական ազդեցությանը, այնպես էլ ավելի վաղ շրջանում՝ Էգեյան ծովի արևելյան հատվածի հունական կղզիների մշակույթի վրա ուրարտական ազդեցությանը։

Ակրոպոլիսի թանգարանում «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հունաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի,  ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև  2027 թ․ փետրվարի 28-ը։ Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին