«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է

Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը, որին մասնակցում էին համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր ընտրանու առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտել է 9-րդ հորիզոնականում։

Եզրափակիչ փուլում Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով վստահ հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Հատկանշական է, որ դիմակայության դասական շախմատի երկու պարտիաներում էլ (յուրաքանչյուր հաղթանակը գնահատվում էր 8 միավոր) ուժեղ է գտնվել հայ շախմատիստը։

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, երկրորդ տեղը զբաղեցրել է նիդերլանդցի Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրավել է 14-րդ տեղը, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հանգրվանել է 17-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի խաղացել Անիշ Գիրիի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի և ամերիկացի Աբհիմանյու Միշրայի հետ, զիջել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին ու C խմբում 13 միավորով գրավել 3-րդ տեղը։ Նոկաուտ փուլի նախորդ շրջանում հայ գրոսմայստերը դրամատիկ պայքարում 29։11 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիխարդ Ռապորտին՝ առաջին խաղային օրը 3։9 հաշվով զիջելիս շրջելով դիմակայության ընթացքը։

 

Լևոն Արոնյանն իր հերթին նոկաուտ փուլի մեկնարկում 22.5։17.5 հաշվով առավելության էր հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

 

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին