«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մորգենշտերնի համերգը հաջողելու դեպքում `հաջորդը համալիրում ելույթ կունենա Զեյնաբ Խանլարովա՞ն

Իրավունք 30

Սկանդալային ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի երեւանյան համերգների շուրջ հանրային աղմուկը կարծես չի անհանգստացնում ո՛չ ԿԳՄՍ նախարարությանը, ո՛չ էլ Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը։ Երկու կառույցներն էլ, ըստ էության, պատասխանատվությունը միմյանցից ու իրենցից հեռու են հրում՝ հասարակությանը թողնելով մեկ հարցի առաջ՝ իսկ ո՞վ է պատասխանատու, թե ինչ բովանդակությամբ միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ, քաղաքացիների բողոք-դիմումներին ի պատասխան՝ գրավոր արձագանքել է, թե՝ մասնավոր նախաձեռնությամբ կազմակերպվող համերգների հարցը նախարարության իրավասությունից դուրս է։ Այսինքն՝ նախարարությունը կարծես որեւէ ասելիք չունի, նույնիսկ երբ խոսքը հասարակական լուրջ դժգոհություն առաջացրած միջոցառման մասին է։

Իսկ Մարզահամերգային համալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում նույնպես շտապել է տարանջատվել պատասխանատվությունից՝ նշելով, որ իրենք ընդամենը տարածք են տրամադրում եւ ծառայություն մատուցում։ Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմիններն արգելեն միջոցառումը, իրենք այն չեն անցկացնի, իսկ սեփական նախաձեռնությամբ մերժել չեն կարող, քանի որ կարող են դատական խնդիրներ ունենալ։

Ստացվում է՝ բոլորը սպասում են, որ մեկ ուրիշը որոշի՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ։ Իսկ եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա հաջորդիվ Մարզահամերգային համալիրում կարող է հյուրընկալվել նաեւ հայ հանրությանը հայտնի ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Խանլարովան։ Չէ՞ որ, ըստ պաշտոնյաների այս տրամաբանության, իրենք ընդամենը տարածք են տրամադրում, իսկ պատասխանատվությունը, կարծես, ոչ ոքի վրա չի ընկնում։

Հարց է առաջանում՝ իսկ պետական կառույցների պատասխանատվությունն ու հանրային շահի պաշտպանությունն այս երկրում ո՞ւմ իրավասության շրջանակներում են։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին