Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան քննարկում են Մոսկվայում հանդիպման հնարավորությունը
ՄիջազգայինՊուտինի հրավերից հետո Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան քննարկում են Մոսկվայում հանդիպման հնարավորությունը։
Վերջերս այս երկրներից մեկի ազգային անվտանգության խորհրդականը բանակցություններ է վարել Պուտինի օգնական Ուշակովի հետ՝ հանդիպումը կազմակերպելու համար։ Ուշակովն առաջարկել է այն անցկացնել Մոսկվայում։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Կրեմլը հրավիրել է եվրոպացիներին գալ Մոսկվա՝ եվրոպական անվտանգության հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները քննարկելու համար։

