Ֆրանսիան պաշտոնապես հաստատել է իր զինվորականների ներկայությունը Ուկրաինայում
ՄիջազգայինՖրանսիան պաշտոնապես հաստատել է իր զինվորականների ներկայությունը Ուկրաինայում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Կիևում գտնվող երկրի դեսպանատանը տեղակայված են ոչ միայն դիվանագետներ, այլև զինվորականներ։
«Մենք բացահայտորեն հայտարարում ենք Ֆրանսիայի ներկայության մասին Ուկրաինայում։ Թաքցնելու բան չկա», - ընդգծել է նախարարը։
Ֆրանսիական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ ֆրանսիացի զինվորականների մի փոքր խումբ մի քանի ամիս գտնվում էր Ուկրաինայում՝ ոչ մարտական օգնություն ցուցաբերելով Ուկրաինայի զինված ուժերին։
Այնուամենայնիվ, Բարոն չի նշել զինվորականների թիվը կամ դեսպանատնից դուրս նրանց առաջադրանքների բնույթը։

