«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Պապոյանը Ռուսաստան չի մեկնել, սահմանափակումները չեն վերացվի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝ անընդհատ հետաձգելով հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵԱՏՄ կառույցներում պահանջում է Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ճանաչել որպես առևտրային խոչընդոտ։ Սակայն նոյեմբերի 3-ին նախատեսված քննարկումը Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվեց, նոյեմբերի 10-ին էլ այն չկայացավ։ Թե ինչու է հայկական կողմը սեփական պահանջի քննարկումն այսքան ձգձգում, Պապոյանը հստակ չի բացատրում։

Իսկ երեկ նախարար Պապոյանն արդեն հայտարարեց, որ Հայաստանը հարցը ԵԱՏՄ-ում կներկայացնի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ իր առաջարկն ընդունվելու է։ Հակառակ դեպքում չի բացառվում նույնիսկ ԵԱՏՄ դատարան դիմելը։ Միաժամանակ Պապոյանը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անում են առաջիկայում դրական արդյունք ունենալու համար։

Ուշագրավ է նաև նախարարի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքը։ Թեև նոյեմբերի 18-19-ին նա պետք է մասնակցեր ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերով խորհրդակցություններին, Պապոյանն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպումը նախարարների մակարդակով չեղարկվել է, քանի որ գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել։ Փոխարենը հանդիպելու են փոխնախարարները։

Պապոյանը շտապել է նաև ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկեր, և իրենք առավելագույն ջանքերն են գործադրում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար։

Ստացվում է՝ մի կողմից Հայաստանի տնտեսության համար կարևոր հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները շարունակում են մնալ չլուծված, տնտեսությունը գահավիժում է, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը դեռ սպասում է, թե երբ և ինչ պայմաններում հնարավոր կլինի այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ում։ Իսկ Պապոյանի հայտարարություններից այդպես էլ պարզ չի դառնում՝ Հայաստանը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների է սպասում, ինչու են քննարկումները կրկին ու կրկին հետաձգվում, և ի վերջո ե՞րբ են հայկական արտադրողները կարողանալու իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին