«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում

Ընդդիմությունը հայտարարում է, որ Սահմանադրության համար է պայքարում, որից պետք է դուրս անկախության Հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ։ Բայց այդ նպատակը գործնականում չի իրագործվել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ժողովրդին ուղիղ չեն ասում՝ իրենք այսօր կո՞ղմ են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելուն եւ ինչպե՞ս են պատկերացնում դա։ Արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանիղ հետաքրքրվել ենք արդյո՞ք ճիշտ չէր, որ ժամանակին արցախցիները հենց վերամիավորման համար պետք է պայքարեին, ոչ թե անկախ լինելու։ Որովհետեւ կարգախոս հնչեցնելը հեշտ է, իսկ այսօրվա իրականության պայմաններում դրա իրագործման ճանապարհը ժողովրդին բացատրելը՝ անհամեմատ դժվար.

- Նախ՝ կարծում եմ, որ պետք է տարանջատել երկու հարց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացման քաղաքական ձևը։Արցախյան շարժումը 1988 թվականին իսկապես սկզբնավորվել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով։ Դա պատմական իրողություն է, և որևէ մեկը չի կարող այն վերաշարադրել կամ անտեսել։ Սակայն հետագա զարգացումները՝ Խորհրդային Միության փլուզումը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքական իրողությունները, հանգեցրին նրան, որ 1991 թվականին արցախահայությունը հանրաքվեի միջոցով ընտրեց անկախ պետականության ճանապարհը։Հետևաբար, ես ճիշտ չեմ համարում այսօր հարցադրել՝ արդյոք արցախցիները ժամանակին սխալվե՞լ են, որ ընտրել են անկախությունը, այլ ոչ թե վերամիավորումը։ Դա եղել է ժողովրդի կամարտահայտությունը՝ տվյալ ժամանակաշրջանի պայմաններում, և այն արժանի է հարգանքի։Ինչ վերաբերում է Հայաստանի հետ վերամիավորմանը, ապա ես չեմ կարծում, որ այդ հարցը կարելի է փակված համարել կամ հրաժարվել դրանից միայն այն պատճառով, որ այն մինչ օրս չի իրագործվել։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքական կարգախոսը դեռևս քաղաքական ծրագիր չէ։ Այսօր հասարակությանը պետք է ներկայացնել ոչ միայն ցանկալի նպատակը, այլև դրա իրավական, քաղաքական, դիվանագիտական և անվտանգության երաշխիքների իրատեսական ճանապարհային քարտեզը։Իմ դիրքորոշումն այն է, որ Արցախի հարցը չի կարելի հանգեցնել միայն տարածքային պատկանելության խնդրին։ Խոսքը հայրենիքում ապրելու, սեփական ճակատագիրը որոշելու, սեփականության իրավունքները վերականգնելու, ազգային ինքնությունը պահպանելու և անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի մասին է։Ես կողմնակից եմ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքին, նրա ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և այնպիսի քաղաքական լուծման, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունն ու ապագան։ Հայաստանի հետ վերամիավորման գաղափարն էլ այդ պատմական և քաղաքական օրակարգից դուրս չեմ համարում։Բայց կա մի սկզբունք, որը պետք է հստակ գիտակցել. Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի ժողովրդի։ Ո՛չ նրա փոխարեն, ո՛չ նրա բացակայությամբ և ո՛չ էլ նրա իրավունքների հաշվին։Եվ վերջապես, ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը կլինի Արցախի անկախության գաղափարը հակադրել Հայաստանի հետ միասնության գաղափարին։ Մեր պատմությունը, մեր ինքնությունը և մեր ազգային շահերը շատ ավելի խորն են, քան քաղաքական այս կամ այն ձևակերպումը։Արցախը միայն անցյալ չէ, որի մասին կարելի է խոսել պատմական հիշողության լեզվով։ Արցախը նաև չիրացված իրավունքների, վերադարձի և ապագայի հարց է։ Եվ այդ հարցը փակված համարելու իրավունք ոչ ոք չունի։
      Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանի փոփոխության և Անկախության հռչակագրի դրույթներից հրաժարվելու հարցին, ապա այստեղ իմ դիրքորոշումը հստակ է։Ես դեմ եմ այն մոտեցմանը, որով Հայաստանի Սահմանադրության կամ Անկախության հռչակագրի պատմական և իրավաքաղաքական բովանդակությունը փորձում են վերանայել արտաքին քաղաքական ճնշումների կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պահանջների ներքո։Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական և իրավական փաստաթուղթն է։ Դրա մեջ Արցախի վերաբերյալ ամրագրված դրույթը պարզապես պատմական հիշատակում չէ։ Այն արտահայտում է հայ ժողովրդի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։
Միաժամանակ պետք է տարբերակել հռչակագրում ամրագրված քաղաքական-իրավական սկզբունքը և դրա գործնական իրականացման կոնկրետ եղանակները։ Հռչակագրում հիշատակված՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման դրույթը ինքնին չի նշանակում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի տարածքային սահմանների փոփոխության կամ միավորման ինքնաբերաբար իրականացվող իրավական մեխանիզմ։
Եթե ընդդիմությունը պայքարում է Սահմանադրության նախաբանի և Անկախության հռչակագրի դրույթների պահպանման համար, ապա հասարակությունն իրավամբ ակնկալում է, որ այն հստակ ներկայացնի նաև իր քաղաքական ծրագիրը։ Պետք է պատասխան տա՝ ի՞նչ է առաջարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում։Ես կարծում եմ, որ այս հարցերում պետք է լինել ազնիվ և հետևողական։ Չի կարելի մի կողմից հղում անել Անկախության հռչակագրին, մյուս կողմից՝ լռել այն մասին, թե ինչպես է պատկերացվում այնտեղ ամրագրված սկզբունքների իրականացումը։Սակայն մի բան էլ պետք է հստակ ասել. Սահմանադրության նախաբանի փոփոխությունը կամ Անկախության հռչակագրի հիշատակումից հրաժարվելը չի վերացնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չի վերացնում նրա վերադարձի իրավունքը և չի ջնջում պատմական ու իրավական իրողությունները։
Իսկ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ համառորեն պահանջներ է ներկայացնում 
Կարծում եմ՝ Ադրբեջանի համառ պահանջի պատճառները պետք է դիտարկել մի քանի հարթությամբ։Ադրբեջանի պաշտոնական հիմնավորումն այն է, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանը, Անկախության հռչակագրին հղում կատարելով, անուղղակիորեն տարածքային հավակնություն է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն սա Ադրբեջանի իրավաքաղաքական մեկնաբանությունն է, ոչ թե հաստատված իրավական փաստ։ Հայաստանի իշխանությունները հակառակ դիրքորոշումն են արտահայտել, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում այլ պետությունների նկատմամբ։Իսկ ինչի՞ է ձգտում Ադրբեջանը։Իմ գնահատմամբ՝ Բաքվի պահանջը միայն իրավական ձևակերպման փոփոխության հարց չէ։ Այն ունի նաև քաղաքական և ռազմավարական նշանակություն։Առաջին՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանից ստանալ ոչ միայն իր տարածքային ամբողջականության ճանաչումը, այլև Հայաստանի հիմնադիր քաղաքական փաստաթղթերում Արցախի հարցի հետ կապված պատմական և իրավաքաղաքական հիշատակումներից հրաժարում։Երկրորդ՝ այդ պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դարձնելով՝ Ադրբեջանը փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացների վրա։ Այսինքն՝ մի պետություն իր հետ հարաբերությունների կարգավորման պայման է դարձնում մյուս պետության սահմանադրական փոփոխությունը։Երրորդ՝ սա ունի նաև ապագային միտված նշանակություն։ Սահմանադրական փոփոխության միջոցով Ադրբեջանը ցանկանում է ստանալ լրացուցիչ քաղաքական հավաստիք, որ Հայաստանի հետագա իշխանությունները չեն վերադառնա Արցախի հետ վերամիավորման քաղաքական օրակարգին։ Սա իմ քաղաքական գնահատականն է, ոչ թե Ադրբեջանի պաշտոնապես հրապարակված նպատակի բառացի ձևակերպումը։Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք։ Եթե Ադրբեջանի մտահոգությունը Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումն է և միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացառումը, ապա այդ հարցը կարող է և պետք է կարգավորվի խաղաղության պայմանագրով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։Ավելին, նախաստորագրված խաղաղության պայմանագրի 12-րդ հոդվածը նախատեսում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներքին օրենսդրության դրույթները վկայակոչել որպես պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմնավորում։ Հետևաբար, առաջանում է տրամաբանական հարց՝ եթե կողմերը պայմանագրով ստանձնում են միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու և տարածքային պահանջներ չներկայացնելու պարտավորություն, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ լրացուցիչ պայման դարձնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։Ես կարծում եմ, որ այստեղ սկզբունքային խնդիր կա։ Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքի հարցն է։ Որևէ արտաքին պետություն չի կարող որոշել, թե ինչ պատմական հիշողություն, արժեքային համակարգ կամ պետական ինքնության հիմքեր պետք է ամրագրի Հայաստանը իր Սահմանադրությամբ։Միաժամանակ պետք է ընդգծել, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքը չի նշանակում այլ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների իրավունք։ Սրանք տարբեր իրավական հարցեր են, որոնք չպետք է շփոթել։Ի վերջո, խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների, իրավահավասարության և ինքնիշխանության հարգանքի վրա, այլ ոչ թե միակողմանի նախապայմանների։Իսկ եթե խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է հրաժարվի ոչ միայն որևէ տարածքային պահանջից, այլև իր պատմական հիշողության ու պետական ինքնության որոշ հիմնարար ձևակերպումներից, ապա մենք պարտավոր ենք հասարակությանը բացատրել՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը և ի՞նչ գին ենք վճարում դրա համար։
 Այս ամենի հետ մեկտեղ , մի բան է տրամաբանվում, եթե կա կողմերի խաղաղության ձգտում, ապա , որն է Ադրբեջանի անհանգստության պատճառը։
Ինձ համար այստեղ մի շատ կարևոր տրամաբանական հարց է առաջանում. եթե Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցը վերջնականապես լուծված է, եթե իսկապես ձգտում է Հայաստանի հետ կայուն և երկարատև խաղաղության, ապա ինչո՞ւ է այդքան համառորեն պահանջում Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխությունը։Ի՞նչն է նրան անհանգստացնում։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանի մտահոգությունը միայն Հայաստանի Սահմանադրության մեջ առկա ձևակերպումը չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է և ունի քաղաքական ու ռազմավարական բաղադրիչ։Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների արդյունքում հաստատել է իր փաստացի վերահսկողությունը Արցախի նկատմամբ։ Սակայն ռազմական հաղթանակը դեռևս չի նշանակում, որ վերացել են Արցախի ժողովրդի իրավունքների, բռնի տեղահանության, վերադարձի, սեփականության և ինքնորոշման հետ կապված բոլոր իրավական ու քաղաքական հարցերը։Ես կարծում եմ, որ Բաքուն ձգտում է ռազմական ճանապարհով ձեռք բերված արդյունքը ամրագրել նաև երկարաժամկետ իրավաքաղաքական հարթությունում՝ հնարավորինս բացառելով Արցախի հարցի հետագա միջազգային քաղաքական օրակարգ վերադառնալու հնարավորությունը։Այստեղ կարևոր է նաև Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումը։ Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, եվրոպական իրավաքաղաքական տարածքի հետ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումը կարող են ընդլայնել Հայաստանի հնարավորությունները՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները, բռնի տեղահանության հետևանքները, վերադարձի և սեփականության վերականգնման հարցերը։Իհարկե, այդ հարաբերությունները ինքնաբերաբար չեն փոխում տարածքային պատկանելության իրավական կարգավիճակը, բայց կարող են մեծացնել միջազգային իրավական պաշտպանության և քաղաքական աջակցության հնարավորությունները։Հետևաբար, ես Ադրբեջանի պահանջը դիտարկում եմ նաև որպես փորձ՝ ոչ միայն անցյալի քաղաքական հակամարտության նկատմամբ իր մեկնաբանությունն ամրագրելու, այլև ապագայում Հայաստանի կողմից Արցախի հարցի որևէ իրավական կամ քաղաքական վերարծարծման հնարավորությունները սահմանափակելու։Սա, իմ կարծիքով, բացահայտում է մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը, չնայած ռազմական հաջողությանը և Արցախի նկատմամբ փաստացի վերահսկողությանը, շարունակում է անհանգստացած լինել Արցախի հարցի ապագայով։Եվ այստեղ ուզում եմ ընդգծել մի սկզբունքային բան. Արցախի հարցը չի ավարտվում տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատմամբ։ Այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն արցախահայության իրավունքների պաշտպանության, անվտանգ վերադարձի, սեփականության վերականգնման և իր պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու հարցերը։Ռազմական ուժով կարելի է փոխել իրավիճակը տեղում, բայց դրանով հնարավոր չէ վերացնել ժողովրդի իրավունքները, պատմական հիշողությունը և արդարության պահանջը։Ես մնում եմ այն համոզմունքին, որ ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ, հայաստանի հզորացմամբ , միջազգային դատարանում հաջողությամբ , միանշանակ կունենանք Արցախի հարցում տիտղոսային պատկանելիության անշրջելի հաջողություն:

ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան