«Իրավունք» թերթի տպագիր համարներ

44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն Աշոտյան

Աշխարհաքաղաքական և տնտեսական պարզագույն տրամաբանության տեսանկյունից ստորև ներկայացված փաստերը դրա հերթական ու անհերքելի ապացույցն են։

 

Համաշխարհային պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ կա մի անխախտ օրինաչափություն. ցանկացած ռազմական հակամարտություն և տարածաշրջանային բախում անմիջապես և անխուսափելիորեն հարվածում է էներգետիկ շուկաներին՝ ավերելով ենթակառուցվածքները, խաթարելով մատակարարման շղթաները և առաջացնելով վառելիքի գների պայթյունավտանգ աճ։ 

 

Նայենք չոր փաստերին.

 

• 1973 թ. Արաբա-իսրայելական պատերազմ և նավթային էմբարգո. մատակարարումների կտրուկ կրճատում, նավթի համաշխարհային գների քառապատկում և Արևմուտքի էներգետիկ ճարտարապետության ստիպողական վերանայում։

 

• 1979 թ. Իրանական հեղափոխություն և Իրան-իրաքյան պատերազմ. ուղիղ հարվածներ նավթահանքերին, «Տանկերային պատերազմ», գների կրկնապատկում և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։

 

• 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմ. շուկայից օրական ավելի քան 4 մլն բարել նավթի դուրսմղում, գնային շոկ և հարյուրավոր նավթահորերի հրդեհում։

 

• Հութիների և Սաուդյան Արաբիայի հակամարտություն. անօդաչուների և հրթիռների հարվածներ «Saudi Aramco»-ի ենթակառուցվածքներին, համաշխարհային մատակարարման ցնցումներ։

 

• Ռուս-ուկրաինական պատերազմ (2022 թ.-ից առ այսօր). պատժամիջոցների պատերազմ, «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի պայթեցում, գազի ռեկորդային գներ Եվրոպայում և լոգիստիկ ուղիների ամբողջական վերաձևում։

 

• Կարմիր ծովի և Մերձավոր Արևելքի սրացումներ. ծովային զարկերակների արգելափակում, լցանավերի երթուղիների երկարացում Աֆրիկայի շուրջ, ապահովագրական ծախսերի թռիչք և հանքավայրերի ժամանակավոր կանգառներ։

 

Եվ ահա, այս համընդհանուր, երկաթբետոնե օրինաչափության ֆոնին՝ միակ զավեշտալի ու անբացատրելի բացառությունը դարձավ 44-օրյա պատերազմը։

 

Ի հեճուկս աշխարհի մյուս բոլոր թեժ կետերի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ միայն որևէ կերպ չազդեց էներգակիրների մատակարարման ծավալների կամ համաշխարհային գների վրա, այլև անգամ մի ակնթարթ չխոչընդոտեց ընթացիկ շինարարական ու լոգիստիկ աշխատանքներին։

 

Դրա խոսուն վկայությունը հենց պատերազմի ավարտից հաշված օրեր անց՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին արձանագրված իրողությունն էր. «Հարավային գազային միջանցքի» առանցքային օղակը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP), ճիշտ ժամանակին, առանց որևէ խափանման ու ուշացման գործարկվեց՝ ապահովելով ադրբեջանական գազի առևտրային մատակարարումը Եվրոպա։

 

Այսինքն, Ադրբաջանը մի կողմից Արցախում հազարավոր հայերի կյանքեր էր խլում, մյուս կողմից՝ Եվրոպան ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքն էր ավարտում։ 

 

Ինչպե՞ս էր դա հնարավոր լայնածավալ և երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։ 

 

Պատասխանը մեկն է. նման բան կարող էր տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարող ռեժիմի կուլիսային պայմանավորվածության և դավադիր խոստումների հետևանքով, որոնց արդյունքում պատերազմի ողջ ընթացքում չհարվածվեց Ադրբեջանի ոչ մի խողովակաշարի՝ ունենալով դրա բոլոր հնարավորությունները։ Ավելին, Արմեն Սարգսյանն էլ բարձրաձայնեց Փաշինյանի նման դիրքորոշումը հենց պատերազմի ընթացքում։

 

44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի։

 

#Republicans #dictatorship #PoliticalPrisoners #StandForDemocracy

ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան