Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Սիրելի կին վարորդներ, ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար: Այս մասին ասել է Աննա Հակոբյանը:
«Սիրելի մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ։ Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու։ Այնպես որ, սիրելի կանայք, որքան հնարավոր է բարձր հնչեցրեք այն։ Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանությունները են մեղավոր, այ եթե անցած 30 տարում Հայաստանի տնտեսությունը համաչափ զարգանար և ավտոմեքենաների քանակը աստիճանաբար ավելանար, այլ ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, Հայաստանի մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի»,- նշել է նա:

