Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ
(ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱՆԱՆԸ ԾՈՑԱԳՐՊԱՆԸ ԴՆԵԼՈՒ` ՄԻՆՉԵՎ ԴՈՒԲԼԻՆ ՏԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բանից պարզվում է, որ Նիկոլը բանանը գրպանը դրել էր ոչ թե ուտելու համար, այլ` ուրիշ բանի...
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ԱԿՆԿԱԼՎՈՂ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԽՔ-Ի ՊԱՇՏՈՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վերջապես պարզվում է, թե Ալենը Երեւանի ապագա քաղաքապետ դառնալու համար ինչու է ընկել Աննա Հակոբյանի ոտքերը։
**
ТЫ НЕ ПРАВ, БОРИС!
(ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻԻ ԵՎ «ՔԱՂԱՔԱԳԵՏ» ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` Հ1-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ ԻՐԱՐ ԾԵԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔԿ-ից հայտնում են, որ տվյալ դեպքի առթիվ, իհարկե, կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու, բաց ո՞ւմը, դեռ չգիտեն, սպասում են Նիկոլը զվռնելուց վերադառնա, ասի։
**
ԽԻՅԱՐԸ ԷԼԻ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆԵԼՈՒ
Ըստ սպիրիտների` «միավորված ընդդիմությունը» իրազեկման թերթիկներ բաժանելով, ըստ էության, փորձում է Նիկոլին ու Իլհամին թուղթ ու գրով հաղթել։
**
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԱՆԵԾՔ
Բանանը բգիդ կանգնի։

