Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական պատրաստության
ՄիջազգայինՈւկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական պատրաստության։
Բելառուսը անցկացնում է Ուկրաինայի հետ սահմանը պահպանող ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգում, հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհուրդը։
Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանապահ ծառայության առավել շարժուն ստորաբաժանումներին և դրանց՝ հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությանը։
Ստուգման արդյունքները անձամբ կզեկուցվեն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

