«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բայց այսօր միջազգային իրավունքն ընտրովի է կիրառվում. Շարմազանով

Գլխավոր ասամբլեայի հարգելի կազմակերպիչներ և մասնակիցներ,

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ողջունում եմ "Ազգերի ազատության համար" միջազգային շարժումը:

 

Հին միաբևեռ աշխարհակարգն անցյալում է, և նրան անխուսափելիորեն փոխարինելու է գալիս բազմաբևեռությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորրորդ կոմիտեի կողմից "գաղութատիրության ժամանակակից սպառնալիքներին հակազդելու մասին" բանաձևի ընդունումը: Բազմաբեւեռությունը միակ պատմական հնարավորությունն է արդար աշխարհակարգ կառուցելու համար, որտեղ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ձայնը պետք է լսելի լինի՝ անկախ նրա տնտեսական կամ ռազմական հզորությունից:

 

Ժամանակակից աշխարհում կարևոր դեր է խաղում միջկուսակցական համագործակցությունը։ ՀՀԿ-ն բարձր է գնահատում "Եդինայա Ռոսիա" կուսակցության հետ դաշնակցային կապերը ։

 

Հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։ Նույն ժամանակահատվածում նոր մակարդակի բարձրացավ ռազմավարական հումանիտար համագործակցությունը, որի վառ խորհրդանիշը դարձավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը 2015 թվականին: 2010 թվականին ստորագրվել է արձանագրություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին, իսկ 2016 թվականին Երևանում ընդունվել Է ՀԱՊԿ զարգացման ռազմավարությունը։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք՝ Հայաստանը պետք է զարգացնի երկկողմ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ակտիվորեն խորացնի ինտեգրումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

 

Գործընկերներ,

 

Նեոգաղութատիրության սպառնալիքը կանգնած է անմիջականորեն և իմ երկրի առջև։

"Ինտեգրացիա" և "տրանսպորտային ապաշրջափակում" կարգախոսների ներքո արտաքին ուժերը փորձում են մեր երկիրը դարձնել սուբյեկտայնությունից զուրկ լոգիստիկ կցորդ։ Այդ սպառնալիքն առաջին հերթին բխում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնց ծավալապաշտական քաղաքականությունն ուղղված է հայկական պետության տնտեսական և քաղաքական խեղդմանը:

 

Այս գործընթացում լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում այսպես կոչված TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity) ։ Հայաստանի Սյունիքի մարզով տնտեսական բարգավաճման քողի տակ առաջ մղվող միջազգային տարանցիկ միջանցքն իր մեջ ուղղակի սպառնալիք է պարունակում սեփական ռազմավարական ենթակառուցվածքի, հողի և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի վերահսկողության լիակատար կորստի համար՝ հօգուտ անդրազգային կորպորացիաների և Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական հավակնությունների: Սա 21-րդ դարի նեոգաղութատիրական պրակտիկայի դասական դրսևորում է, երբ պետության ինքնիշխան իրավունքները փոխանակվում են ուրիշի առևտրային և ռազմական շահերը սպասարկելու համար:

 

Մեր ժամանակների ևս մեկ աղաղակող արատ է մնում երկակի ստանդարտների ցինիկ կիրառումը։

 

Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։ Կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածներում ուղղակիորեն խոսվում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մասին:

 

Բայց այսօր միջազգային իրավունքն ընտրովի է կիրառվում։

2023 թվականին Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը պայքարել է ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման համար, ենթարկվել է էթնիկ զտման։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատագրման համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը:

 

Երկակի ստանդարտների և ազատությունների ճնշման համակարգը արմատներ է գցել նաև բուն Հայաստանի ներսում. Այսօր մեր երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնք փաստացի զրկված են ազատությունից՝ նեոգաղութատիրական ուղեգծի դեմ իրենց բաց, սկզբունքային պայքարի և ազգային ինքնիշխանության պաշտպանության համար։

 

Մեզ փորձում են ներշնչել, թե ազատությունը սեփական արմատներից, արժեքներից ու պատմությունից հրաժարվելն է։ Բայց ազգերի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու և իրենց ժողովրդի ինքնիշխան կամքի հիման վրա անկախ պետություն կառուցելու իրավունքն է:

 

Սիրելի բարեկամներ

Վստահ եմ, որ երկակի ստանդարտների համակարգը պետք է մնա անցյալում։ Միայն բազմաբեւեռ աշխարհում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության եւ ավանդական արժեքների պահպանման վրա, մենք կկարողանանք հաղթահարել ներկայիս համակարգային ճգնաժամը։

 

Վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել "Եդինայա Ռոսիա"-ի մեր գործընկերներին հրավերի և այս կարևոր միջոցառումը անթերի կազմակերպելու համար:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան