Նոյեմբերի 12-14 ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ կանանց խորհրդի կոնգրեսին. Կարինե Աճեմյան
ՀՀԿԳՄ անդամ Կարինե Աճեմյանը գրում է
Նոյեմբերի 12-14 ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ կանանց խորհրդի կոնգրեսին , բացառիկ հնարավորություն եվրոպական բազմաթիվ երկրների կին պաշտոնյաներին հերթական անգամ ներկայացնելու ՀՀ ում տիրող քաղաքական իրավիճակն ու դրանից բխող հետևանքները։
Ես էլ , ինչպես շատ երկրների ներկայացուցիչներ, կցանկանայի իմ ելույթում և մասնավոր զրույցներում խոսել ԱԲ, կանանց, երեխաների խնդրների մասին, բայց ինչպես միշտ չեմ կարողանում թաքցնել այն ցավն ու անհանգստությունը , որի մեջ մենք ապրում ենք արդեն տարիներ շարունակ։ Արել եմ հնարավորը, օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու համար։
Նկարներում՝ ԵԺԿ կանանց խորհրդի նորանշանակ նախագահ Mairead McGuinness ի և խորհրդի պատվավոր նախագահ Doris Pack ի հետ։

