Bloomberg-ի, Եվրոպան որոշել է Ռուսաստան-Ուկրաինա առաջիկա բանակցությունների ներկայացուցիչների հարցը
ՄիջազգայինԸստ Bloomberg-ի, Եվրոպան որոշել է Ռուսաստան-Ուկրաինա առաջիկա բանակցությունների ներկայացուցիչների հարցը:
Ուկրաինական կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններում եվրոպական կողմը կներկայացնեն ԵՄ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդականները։ Bloomberg-ը հայտնում է այս մասին՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Այսպիսով, բանակցային գործընթացում նախատեսվում է ներգրավել վեց եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Մասնակիցների կոնկրետ անունները և հանդիպումների ամսաթվերը դեռևս չեն հայտարարվել։
Եթե լուրը հաստատվի, կնշանակի, որ եվրոպական երկրներն այդպիսով շրջանցում են ԵՄ ղեկավարությանը՝ իչնքնուրույն մտնելով բանակցային գործընթաց: Իսկ սեղանի շուրջ, ենթադրվում է, որ եվրոպացի բանակցողներից յուրաքանչյուրը կփորձի իր երկրի շահն առաջ տանել՝ շրջանցելով ԵՄ եւ միության ղեկավար կառույցների շահ հասկացությունը: Որոշ փորձագետներ հասցրել են գնահատել, որ դա կդառնա ԵՄ-ի տակ դրված ռումբ, այն էլ՝ ոչ թե դանդաղ գործող, այլ՝ կայծակնային արագությամբ:

