«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով` 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին: 

 

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.9% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 13.68-15.37%): Բացի այդ, Ամերիայի տաղավարում այցելուներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար: 

 

Ամերիաբանկը ներկայանում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկով: Այս վարկատեսակի միջոցով կարելի է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմաս ձեռք բերել, այլ նաև գնել անշարժ գույք արտերկրում: Ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով: 

 

Ցուցահանդեսի այցելուներին լավագույն թվային փորձառությունն է առաջարկում Ամերիաբանկի MyHome.am հարթակը, որը շարունակում է ընդլայնվել որպես անշարժ գույքի ամբողջական էկոհամակարգ։ Արդեն ծանոթ հնարավորություններից զատ՝ առաջնային շուկայում հիփոթեքային վարկի ամբողջությամբ առցանց ձևակերպում, առաջնային և երկրորդային շուկայի գույքի որոնում, առք ու վաճառք, վարձակալություն, արտերկրում գույք ձեռք բերելու տարբերակներ, վարկային, վերանորոգման և այլ հաշվիչներ, հարթակում այժմ հասանելի են մի շարք նոր ծառայություններ։ Մասնավորապես, MyHome-ում արդեն հնարավոր է առանց բանկ այցելելու վերաֆինանսավորել գործող հիփոթեքային վարկը և ապահովագրել անշարժ գույքը, իսկ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել անմիջապես հարթակի միջոցով։ 

 

Գործարկվել է նաև շուկայի վերլուծության նոր գործիք, որը թույլ է տալիս գնման կամ վաճառքի որոշումները կայացնել վստահելի տվյալների հիման վրա, իսկ վաճառողների համար MyHome-ն առաջարկում է ընդլայնված գործիքակազմ՝ անշարժ գույքի վաճառքներն արդյունավետ իրականացնելու համար։

 

Հարթակն իր օգտատերերի կողքին է նաև գույքը ձեռք բերելուց հետո. 30-ից ավելի ոլորտներում առաջատար խանութներ և ծառայություններ մատուցող ընկերություններ MyHome-ի օգտատերերի համար ներկայացնում են հատուկ առաջարկներ։ Հատկանշական է, որ տարեսկզբից MyHome-ի օգտատերերի թիվն ավելացել է ավելի քան 130 տոկոսով, ինչը վկայում է հարթակի նկատմամբ հաճախորդների շարունակաբար աճող վստահության մասին։

 

Նշենք, որ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 24.1% շուկայի մասնաբաժնով (2026թ. 3-րդ եռամսյակի տվյալներով)։ 

 

Հավելենք, որ 2022 թվականից ի վեր TOON EXPO-ն անցկացվել է արդեն 7 անգամ՝ Հայաստանում և արտերկրում։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 150 անշարժ գույքի նախագիծ, կառուցապատման, ֆինանսական և հարակից ոլորտների ավելի քան 200 ընկերություն՝ Հայաստանից և արտերկրից։ Կազմակերպիչների հրապարակած տվյալներով՝ նախորդ ցուցահանդեսների շրջանակում իրականացվել է ավելի քան 10,000 գործարք՝ շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 140,000-ը։

https://youtu.be/BxrMIQuZd-k?si=aB3d9vfXjIfHxbk9

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության