«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան

Ներքաղաքական

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից եւ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայաստանն այլեւս չի կարող մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում ընդունվող որոշումների քվեարկություններին եւ վետո կիրառել։
Այս լրջագույն հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

—Պարոն Վարդանեսյան, ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ում դե յուրե անդամ մնալը, բայց ձայնի ու պաշտոններ առաջադրելու իրավունքից զրկվելը։ Արդյո՞ք սա միջանկյալ քայլ է կազմակերպությունից վերջնականապես դուրս գալու կամ հեռացվելու ճանապարհին։

—Իմ կարծիքով՝ սա դիվանագիտական խաղեր է՝ յսպիսի փոքր-փոքր քայլերով: Կողմերից ոչ մեկը չի ուզում առաջինը կտրուկ քայլ անել։ Բայց արդյունքն այն է, որ Հայաստանը աստիճանաբար դուրս է մղվում ՀԱՊԿ-ից։ Հիմա, իհարկե, իշխանության ջատագովները կարող են ասել՝ ի՞նչ օգուտ ՀԱՊԿ-ից, միայն վնաս ենք ունեցել և այլն։ Բայց ՀԱՊԿ-ն ուներ տարբեր մեխանիզմներ, և Հայաստանն ու Ռուսաստանն էլ առանձին ունեին տարբեր մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի էր օգուտ քաղել հայկական բանակի և Հայաստանի անվտանգության համար։ Հիմա Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի թեկուզ փոքր, թեկուզ դժվարությամբ կորզվող այդ օգուտներն ընդհանրապես չլինեն։ Ո՞վ է դրանից շահում։ Դժվար Հայաստանը դրանից շահի։ Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամները միշտ իրար հետ համաձայն են, բոլոր հարցերում կոնսենսուս ունեն։ Բայց դա նորմալ է։ Ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ում էլ, օրինակ, բազմաթիվ տարաձայնություններ կան։ Սակայն այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որևէ դաշնակից, որպեսզի Հայաստանի անվտանգության և շահերն առաջ տանելու բոլոր մեխանիզմները, այս կամ այն կերպ, ընթացքում կազմաքանդվեն։ Ընդ որում, մեխանիզմներ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն ֆորմալ մեխանիզմները, օրինակ՝ Մինսկի խումբը, այլև նույնիսկ ազգային ինստիտուտները։ Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցին, որը որոշ հարցերում հենց պետությանը կարող էր աջակցել միջազգային հարաբերություններում, այսօր ամեն ինչ արվեց, որպեսզի, եկեղեցին առավելագույնս թուլացվի։ Եվ եթե սփյուռքը կարող էր ինչ-որ բաներ անել այն հարցերում, որտեղ, օրինակ, հայկական պաշտոնական ատյաններն անզոր էին, ապա չգիտես ինչու լրիվ անհարկի կոնֆլիկտ է հրահրվում սփյուռքի հետ՝ կարծես թե որևէ դրա առիթը չկար։ Նույնն էլ ՀԱՊԿ-ի թեման է։

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԿԱՌՈՒՑԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԻԲՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԹԵՄԱՅՈՎ»

 — Ի՞նչ եք կարծում, իսկ ինչո՞ւ հենց ՀԱՊԿ-ը և մասնավորապես Ռուսաստանը որոշեցին հիմա կիրառել այս մեխանիզմը՝ այս պատժամիջոցը։

— Չեմ կարող ասել։ Այսինքն՝ պարզ է, կան ինչ-որ ակնհայտ բաներ։ Օրինակ՝ ընդհանրապես այս Ռուսաստանի հետ հրահրվող կոնֆլիկտը և այդ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման, հետո՝ չէ, չդուրս գալու և այլն։ Ըստ էության, Փաշինյանն իր ամբողջ նախընտրական արշավը կառուցել էր Ռուսաստանի դեմ իբր պայքարելու թեմայով։ Հիմա ամենայն հավանականությամբ այս մենը, դրա հետևանքներն են։ Բայց նորից եմ կրկնում՝ կարող է միայն դա չէ, չեմ կարող ասել։

« ՍԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ Է, ՈՐԸ, ՍԿՍԵԼ Է ԴԵՌԵՎՍ ՄԻՆՉԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ »

—Իսկ այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վրա։

—Շատ հնարավոր է, որ լուրջ, իրական հետևանքներ լինեն։ Ու այստեղ հարցը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների նպատակաուղղված վատթարացումը, որը, ի դեպ, սկսել է դեռևս մինչև 44-օրյա պատերազմը։ Եթե հիշում եք, ինչ-որ Պուտինին չէին դիմավորում, չգիտեմ, հետո պատերազմի առաջին օրերին, հիշո՞ւմ եք, մի հատ նույնիսկ ֆլեշմոբ էին անում՝ «Բա չի՞ զանգելու», նկատի ունենալով Նիկոլը Պուտինին։ Հենց առաջին իսկ օրերից, երբ եկան իշխանության, սկսեցին ՀԱՊԿ-ի դեմ ինչ-որ քայլեր անել՝ Խաչատուրովի ձերբակալման փորձը, քրեական գործ հարուցելը, հետո ամիսներով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցով սաբոտաժ անելը։ Մի խոսքով, առաջին իսկ օրվանից, ինչ եկել են իշխանության, թեպետ հայտարարում էին, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ և այլն, բայց իրականում դեմոնստրտիվ ձևով կոնֆլիկտ են հրահրել։

—Հիմա շատերը  մի քիչ էլ հեգնում են ասելով՝ ավելի լավ է ՀԱՊԿ-ի խոսքի և ընտրելու իրավունքից զրկվենք, բայց գազից չզրկվենք։ Կա՞ նման մտավախություն, որ սրան գումարած նաեւ գազից կզրկվենք:

— Դե, գիտեք, այնքան է արդեն այս մասին խոսվել, և, ընդ որում, իշխանությունը կարծես մի տեսակ նույնիսկ ուրախ, շատ ոգևորված է խոսում այդ թեմայով, որ ես վախենամ՝ այո։ Ի դեպ, ասեմ, որ դրանից Ռուսաստանին ոչ մի վնաս չի լինի, իսկ Հայաստանի համար ահռելի վնաս է լինելու։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության