Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը
ՄիջազգայինՄակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ Եվրոպայի բանակցողի դերում հանդես գալու իր պատրաստակամության մասին, հայտնում է Bloomberg–ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել եվրոպական երկրները Մոսկվայի հետ բանակցություններում։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ Եվրամիությունը նախ պետք է միասնական դիրքորոշում մշակի ուկրաինական կարգավորման հարցում։
Մակրոնի խոսքով՝ եվրոպական պետությունները պետք է համաձայնեցնեն նաև իրենց շահերը, որոնք նրանք պետք է պաշտպանեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ։

