Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
ՄիջազգայինՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հեյտնել է, որ Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները և շարունակում է պատրանքներ ստեղծել Կիևում։
Ըստ Ռյաբկովի, Մոսկվան եվրոպական երկրներից չի ստացել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ոչ մի կառուցողական առաջարկ։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը խոչընդոտում է բանակցային գործընթացը և ձեռնարկում է այն խափանելուն ուղղված գործողություններ։
Եվրոպական մայրաքաղաքները շարունակում են մեծացնել Կիևին տրամադրվող ռազմական և ֆինանսական աջակցությունը՝ պատրանքներ ստեղծելով Ուկրաինայի ղեկավարության մոտ հակամարտության հետագա զարգացման վերաբերյալ։
Ռյաբկովը ընդգծել է, որ Եվրոպան գործնականում ստանձնել է Ուկրաինային աջակցելու բեռը, սակայն նրա դերը մնում է «ավերիչ և անիմաստ»։
Դիվանագետի խոսքով՝ իրավիճակը փոխվում է Կիևի վնասին, և Ուկրաինայի ղեկավարությունը պետք է դա ճանաչի։
Ռուսաստանը պնդում է, որ առանց եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության ձևավորման անհնար է հասնել երկարատև համաձայնությունների։ Աբու Դաբիի բանակցություններում Մոսկվան կրկին բարձրացրեց անվտանգության երաշխիքների վերաբերյալ 2021 թվականի առաջարկները։
Միաժամանակ, Ռյաբկովը բարձր է գնահատել Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին՝ նշելով, որ նրա ներկայությունը պրոֆեսիոնալիզմ է հաղորդում անվտանգության հարցերի քննարկմանը։

