«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետության պատասխանատվությունը չի ավարտվում մարդու մահվամբ. Իրավապաշտպան

Հասարակություն

Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանն իր ՖԲ էջում գրում է

ՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է։ Իսկ հանրային վերահսկողությունն ինչո՞ւ չի կարողանում հասնել ճշմարտությանը։

 

Ազատազրկված անձի մահվան յուրաքանչյուր դեպք պետք է դառնա ոչ միայն քննության, այլև հանրային վերահսկողության առարկա։

 

Պետք է պարզվի՝ անձին տրամադրվե՞լ է անհրաժեշտ բժշկական օգնություն, ժամանակի՞ն են արձագանքել նրա առողջական խնդիրներին, իրականացվե՞լ են անհրաժեշտ հետազոտություններ, ապահովվե՞լ է մասնագիտացված բուժօգնություն։

 

Բայց ինչպե՞ս դա պարզել, եթե դիտորդական խմբին Prison Monitoring Group հասանելի չեն անձի բժշկական փաստաթղթերը։

 

Ահա այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որոնցից պետությունը չի կարող պարզապես շրջանցել։

 

Եթե անձը մահացել է, որքանո՞վ է տրամաբանական դիտորդական խմբից պահանջել հենց մահացած անձի համաձայնության ստորագրությունը՝ նրա բժշկական քարտին ծանոթանալու համար։

 

Եթե մերժման հիմքը բժշկական գաղտնիքի պահպանման պահանջն է, ապա ինչպե՞ս է այդ պահանջը համադրվում հետմահու տվյալների մշակման՝ օրենքով նախատեսված կարգավորումների հետ։

 

Այո՛, մահացած անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները շարունակում են պաշտպանված մնալ։ Բայց բժշկական գաղտնիքի պահպանումը չի կարող ինքնաբերաբար նշանակել, որ բացառվում է դրանց սահմանափակ հասանելիությունը՝ անկախ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով։

 

Եվ այստեղ հասնում ենք ամենակարևոր խնդրին։

 

Պետությունն ինքը ստեղծել է հասարակական դիտորդների խումբ՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

 

Այդ խմբից ակնկալվում է գնահատել նաև բժշկական օգնության կազմակերպման և տրամադրման պատշաճությունը։

 

Բայց ինչպե՞ս պետք է դիտորդական խումբը գնահատի՝ արդյոք մահացած անձին ցուցաբերվել է պատշաճ բժշկական օգնություն, եթե այդ գնահատականի համար անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու իրական հնարավորություն չի ապահովվում։

 

Ստացվում է՝ վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը կա, բայց դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը կարող է բացակայել։

 

Եթե գործող օրենսդրությունը նման դեպքերում դիտորդական խմբին չի տալիս բժշկական փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն, ապա ո՞վ է պատասխանատու այդ իրավական բացը վերացնելու համար։

 

Եթե նման հնարավորություն, այնուամենայնիվ, կա, ապա ինչո՞ւ այն չի ապահովվում։

 

Եվ, ի վերջո, ո՞վ է երաշխավորելու, որ ազատազրկված անձի մահվան հանգամանքները կենթարկվեն ոչ թե ձևական, այլ իրական, բազմակողմանի և անկախ հանրային վերահսկողության։

 

Ես չեմ պնդում, որ բժշկական փաստաթղթերը չտրամադրելու փաստն ինքնին ապացուցում է որևէ մեկի մեղավորությունը։ Բայց նման իրավիճակում անպատասխան հարցերն ու տեղեկատվության անհասանելիությունը չեն կարող չառաջացնել անվստահություն։

 

Մարդու մահից հետո նրա իրավունքների պաշտպանության հարցը չպետք է ավարտվի միայն այն պատճառով, որ նա այլևս չի կարող անձամբ բարձրաձայնել իր խնդիրների մասին։

 

Պետության պատասխանատվությունը չի ավարտվում մարդու մահվամբ։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան