«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում

Ներքաղաքական

Արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ համար եթե մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում հանկարծամահ լինելը լոկ վիճակագրություն էր, եւ նա հայտարարում էր, որ նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում, հիմա այս թեմայով անգամ հուզվում է։ «Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը։ Իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել, օրինակ՝ երբ որ գրում են` տարոսը քո երեխային», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գալյանն ու այլեւս չկարողանալով շարունակել խոսքը՝ հուզված հեռացել է։

Այո՛, սահմաններ կան, եւ դրանք անցնել չի կարելի։ Բայց զարմանալին այն է, որ տիկին Գալյանը հիմա է միայն այդ սահմանների մասին հուզված խոսում։ Լավ կլիներ՝ նույնքան հուզվեր նաեւ 2018-ին, երբ իշխանության եկող նիկոլականները մարդկանց տների մոտ դագաղներ էին տեղադրում, սեւ ժապավեններ կապում, ծաղկեպսակներ ուղարկում՝ ուրիշների երեխաների ու ծնողների անուններով։ Այդ ժամանակ այդ ամենը սահմանների անցում չէ՞ր, ատելության սերմանում չէ՞ր, մարդկային ցավը քաղաքական զենք դարձնել չէ՞ր։ Իսկ այսօր նո՞ր հանկարծ պարզվեց, որ մահվան թեմայով չի կարելի մարդկանց ցավեցնել։ Այո՛, ոչ մեկի երեխային նման բան մաղթել չի կարելի։ Հետեւապես, մարդկանց ցավի վրա քաղաքականություն կառուցելուց առաջ պետք էր հիշել, որ բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։

Ի դեպ, ժամանակին այսօրվա իշխանության մաս կազմած շատ դեմքեր քիչ էր մնում քառատեին ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, երբ մահացավ «Հաց բերող»-ը՝ ՊՊԾ գունդը գրավված ծռերին հաց տանող Արթուր Սարգսյանը։ Միայն տարիներ անց Ա․ Հովհաննիսյանը բացեց բոլոր փակագծերը՝ մասնավորապես ընդգծելով․ «Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ձերբակալմանը, կալանավորմանը ու, բնականաբար, նաեւ մահվանը: Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ոչ մի կապ չունեի եւ չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար: Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ոչ մեկի մահվան անգամ անուղղակի մեղավորը չեմ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետեւ ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ»:

Արփինե Հովհաննիսյանը կոնկրետ անուններ է նաեւ բարձրաձայնել եւ շեշտել, որ պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել Ա․ Սարգսյանի չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը եւ ինչո՞ւ, ո՞ւմ ցուցումով, ո՞վ եւ ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Նա ընդգծել է, որ ոչ ոքի չի մեղադրում, բայց հստակ ուրվագծում է որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։


1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)


2. Հսկող դատախազ եւ նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)


3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երեւան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)


4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):

Այնպես որ, չափազանց հուզված Սրբուհի Գալյանն այսօր միակ բանը, որ կարող է անել, դա Արփինե Հովհաննիսյանի գրառումը պրոյեկտելն է այսօրվա պատասխանատուների վրա, եթե, իհարկե, ինքը ցինիկ չէ եւ իր խղճի առաջ մաքուր է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան