Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է
ՄիջազգայինՈւկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը գրում է.
«Նախագահական վարչակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները։ Այդ նպատակով Բանկովայի ռազմավարները պատրաստում են նոր պահանջներ, որոնք նախագահը պետք է բարձրաձայնի հայտարարությունների և վերջնագրերի միջոցով։ Զելենսկին ցանկանում է, որ Թրամփի վարչակազմը հրաժարվի միջնորդական ջանքերից, իսկ Ռուսաստանը՝ հրապարակայնորեն դուրս գա բանակցություններից»։
Սակայն ռուսական նույնքան տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվան թեեւ նորից համաձայնվել է մտնել բանակցային գործընթացի մեջ՝ ելնելով Թրամփի կոնկրետ խոստումներից, սակայն դա ընդհանուր ռազմական իրավիճակի վրա ամենեւին էլ չի ազդելու: Ավելին, Մոսկվայում սպասում են, որ Զելենսկին կփորձի նախկին խաղը խաղալ՝ բանակցությունների անվան տակ ժամանակ շահել: Դա կանխելու համար էլ, բանակցելով հանդերձ, սակայն ուկրաինական թիրախներին, այդ թվում՝ էներգետիկային, լոգիստիկային եւ այլ ռազմավարական համակարգերին հարվածները ոչ թե կթուլանան, այլ մի բան էլ՝ ավելի ինտենսիվ կդառնան: Ընդ որում, այդ պայմանը ներկայացվել է նաեւ Թրամփին՝ մինչ բանակցություններին վերադառնալը: Այս ռազմավարությամբ Մոսկվան ռազմավարական կորուստներ չունի: Կհաջողվեն բանակցությունները՝ լավ, չեն հաջողվի, դա ընդհանուր իրավիճակի վրա չի ազդի: Ավելին, Զելենսկին նորից կներկայացվի բանակցությունները ձախողողի տեսքով: Ավելին, նաեւ Թրամփը Մոսկվային «պարտք» կմնա, քանի որ չի կարողանա տրված խոստումները կատարել:

