«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար էր․ Գեւորգ Ստեփանյան

Հասարակություն

Մամուլին մանրամասներ է հայտնի դարձել Երեւանի ընդդիմադիր ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանի մեքենայի հրկիզման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթից։ Ըստ նույն աղբյուրների՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ստեփանյանի մեքենան հրկիզել են քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Ստեփանյան, ի՞նչ փուլում է Ձեր մեքենայի հրկիզման դեպքով հարուցված քրեական գործի դատավարությունը։

— Նախ նշեմ, որ դատական գործը վերաբերում է դեռեւս 2025 թվականի մայիսին տան բակում մեքենայի այրելուն, որը ես որակել էի քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար մի քանի թափթփուկների կողմից։ Հիմա դատական պրոցեսը ընթանում է։ Ես դատական այդ պրոցեսներին լրիվ կամ ավելի մանրամասն ծանոթ չեմ: Ինչ ծանոթացել եմ, լրատվականներում տեղ գտած նյութերից են եղել։

— Իսկ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն, որ արդեն իսկ դատարանում տվյալներ են ձեռք բերվել, որ իսկապես տեղի է ունեցել քաղաքական հաշվեհարդար։

— Ես չունեմ դրան չհավատալու հիմք, քանի որ չի հերքվել, կամ էլ՝ կսպասենք, դատական պրոցեսները կգնան առաջ, ավելի հստակ կերեւա՝ ինչի մասին է խոսքը եղել։ Բայց ես միանշանակ վստահեցնում եմ, որ դա եղել է քաղաքական գործունեության եւ քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների բացահայտման արդյունքում։

— Ձեր փաստաբանները որեւիցե մեկնաբանություն, որեւիցե գնահատական տալի՞ս են։ Դուք ինքներդ ի՞նչ եք ակնկալում դատարանից։

— Փաստաբաններին ասել են, որ մի քանի օրից դատական այդ պրոցեսը սկսվելու է։ Իմ ակնկալիքը ես ասել եմ. ինչ այդ քայլը արել են, դա ես գնահատել եմ որպես տան վրա հարձակվելու պրոցես, որն արտահայտվել է մեքենա այրելով։ Եթե բան կար ասելու, թող իմ դիմաց կանգնեն ասեն: Չեն կարողացել, չեն էլ կարողանալու, ով ուզում է լինի, ովքեր ուզում են իրենց հետեւում կանգնած լինեն։ Ամեն մեկն էլ իրենց պատասխանը վաղ, թե ուշ ստանալու են՝ ովքեր արել են, ովքեր դրա հետեւում կանգնած են։

— Որեւիցե կասկածներ ունե՞ք, թե որ թեւը կարող է դա արած լինել։

— Վստահաբար ասում եմ. սա քաղաքական հայացքների դեմ ուղղված քայլ է։ Թե ում ոտն ենք տրորել, թե ում կոռուպցիոն սխեմաներն ենք բացահայտել, դա իրենք ինձնից լավ գիտեն, եւ այդ բացահայտումները նորից շարունակվելու են։ Իսկ բացահայտումների հենց վառ օրինակն է հիմա Երեւան քաղաքում տիրող խայտառակ քաոսային վիճակը, որ Երեւան քաղաքը հիմա մատնված է անտերության՝ տարբեր ոլորտներում։

— Ի դեպ, պարոն Ստեփանյան, օրեր առաջ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կին տնօրենը ծխում է հաշիշանման կամ թմրանյութ հիշեցնող նյութ։ Ի՞նչ մեկնաբանություն կարող եք տալ։

— Ես մեկնաբանելու բան չունեմ, կին է, չեմ ուզում ոչ մի բան ասել։ Ինքը գիտի՝ ինչ է արել։ Մենք ավելի կարեւոր բաները թողած՝ ի՞նչ ենք քննարկում: Իհարկե, լավ պատկերացնում ենք, թե ինչ է կատարվում դպրոցներում։

Եթե փոքրամասնության ձայներով քաղաքապետ դարձածին մանկահասակ երեխաների ուսումը կարեւոր լիներ, կհետեւեին, թե դպրոցի տնօրեններն ովքեր են։ Իսկ իրենք դա թողած՝ մտածում են, թե ինչպես անեն երեւանցիների եւ Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիների վրա, գույքահարկից բռնած, ամեն բան թանկացնեն, որ կարողանան իրենց աշխատավարձերը միանգամից 100 տոկոսով բարձրացնել: Իրենց համար դա է կարեւոր։ Եթե փոխքաղաքապետն ու քաղաքապետը 800 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ապա հունվարի 1-ից կստանան՝ 2 միլիոն դրամ։

Իսկ թե Երեւանում ինչ է կատարվում՝ մարդիկ ներվայնացած, մեկ ու կես ժամում հազիվ մի վարչական շրջանից մյուսն են հասնում, դա իրենց չի հուզում։ Տրանսպորտի մասին խոսք չկա՝ դարձրին 150 դրամ: Մարդիկ չեն կարողանում տրանսպորտից օգտվել, որովհետեւ այնքան խիտ է, որ հնարավոր չէ անգամ մեկ ոտք դնել տրանսպորտի մեջ։ Մենք ասում էինք՝ ուշ թե շուտ ամեն ինչ ձախողվելու է, եկավ այդ փաստը։ Ասացինք՝ մի թանկացրեք, չեք կարող բարեփոխել՝ թանկացրին: Ասացինք՝ կարմիր գծերը 12 հազարից 160 հազար մի բարձրացրեք, դա ոչ մի օգուտ չի տալու՝ չլսեցին: Հիմա էլ պատրաստվում են Երեւան քաղաք մուտք գործելը մեծ գումարի ներքո դարձնել, մարզերի բնակիչներին, ուսանողներին չթողնեն իրենց տրանսպորտով հասնեն քաղաք։ Ամեն ինչ օրինաչափ է:

— Ի՞նչ է նշանակում չթողնել իրենց մեքենաներով Երեւան մուտք գործել:

— Ըստ օդում կախված լուրերի, տեղեկություն ունեմ, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելը տարբեր վարչական շրջաններից լինելու է մեծ գումարների միջոցով, այսինքն՝ վճարեք տարեկան, նոր մուտք գործեք ձեր սեփական մեքենաներով: Նույնը մարզերից Երեւան մուտքն է լինելու։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան