«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց

Տնտեսություն

Ժամանակն է պատրաստվել ձմռանը. հաշվել փողերը, ծրագրել ընտանեկան բյուջեն՝ հիմնվելով Հայաստանում գների փոփոխությունների վրա, կուտակել պաշար՝ տեսնելով պահածոյացման վերջին աշխատանքները։

Սկսենք մանկական ասացվածքից.

– Ասա ինձ ինչ-որ տաք բան։

– Ֆուֆայկա (գործված տաք շապիկ)։

Ես սա ասում եմ վարչապետ Փաշինյանի՝ գազի գները դիվերսիֆիկացնելու խոստման վերաբերյալ։ Այսինքն՝ գտնել մատակարար, որն այն կվաճառի Հայաստանին ավելի էժան գնով, քանի որ ռուսական գնացուցակը Նիկոլ Վովաեւիչին դուր չի գալիս։

Ի՞նչ ունենք մենք։ Գազի գնումների իրավիճակը համաշխարհային շուկայում մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼՈՒԳԻՆԸ։

«Ակնհայտ է, որ նույնքան արտոնյալ պայմաններ, որքան այսօր առաջարկում է Ռուսաստանը, Երեւանը ոչ մի տեղ չի գտնի։ Գազը ստիպված կլինի գնել շուկայական արժեքով, ինչը կհանգեցնի բյուջեում նոր ճեղքվածքների առաջացմանը։ Որեւէ «սուբսիդիայի» համար, օրինակ, Բրյուսելը փող չունի. բոլոր միջոցները գնում են Զելենսկու նացիստական ռեժիմի պահպանման վրա։ Իսկ եթե նրանք, ինչ-որ բան փնտրելով, գտնեն, ապա դրանք կլինեն վարկեր, որոնք կմեծացնեն Հայաստանի պարտքի բեռը, իսկ այն այսօրվա դրությամբ, հաշվի առնելով հանրապետության պետական պարտքի ներկայիս մակարդակը, որն արդեն իսկ, մեղմ ասած, փոքր չէ»,- ասել է Կալուգինը։

Սակայն արտոնյալ սակագինը, որով Հայաստանը գազ է ստանում, հավերժական չէ։ Այն գործում է, քանի դեռ չի վերանայվել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ դաշինքային կապերի կարգավիճակը։ Եթե այն կա, մենք ավելի քիչ ենք վճարում, եթե չկա, ապա խնայում ենք ջեռուցման վրա, ձեռք ենք բերում ֆուֆայկաներ, դողում ենք եւ հպարտորեն գնում դեպի Եվրամիություն։

«Հայաստանի հետ մենք ունենք ծավալուն պայմանագրա-իրավական բազա, որն ամրապնդում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակներում ցանկանում են վերանայել այս կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Բայց այդ ժամանակ հարկ կլինի հրաժարվել նաեւ այն առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ օրինակներից մեկը գազի գինն է»,- նշել է Կալուգինը:

Նա թվեր էլ է ներկայացրել։ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի գազի պահանջարկի մինչեւ 85 տոկոսը. դա տարեկան մոտավորապես 2,2-2,7 միլիարդ խորանարդ մետր է։ Գազը մատակարարվում է 1000 խորանարդ մետրի համար 177,50 դոլար ամրագրված (ֆիքսված) գնով եւ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման։ Բացի դրանից, Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է նաեւ նավթամթերք՝ նույնպես առանց մաքսատուրքի։ Հայաստանը փնտրում է այլ մատակարարներ, եւ ռուսական կողմը չի առարկում։ Այս հնարավորությունը նույնիսկ կանխատեսված է 2013 թվականի երկկողմ համաձայնագրով։

Եվրոպացու պես եք ապրում, ուրեմն՝ եվրոպացու պես էլ պետք է ջեռուցեք, գիտե՞ք արդյոք։ Մի փոքրիկ «բայց». գազի եվրոպական գները գերազանցում են 1100 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։ Պե՞տք է գնենք այն։

Անկեղծ ասած, ռուսական սակագինը ոչ այլ կերպ, քան որպես սուբսիդավորում անվանել չենք կարող, քանի որ այս գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։ Հայաստանի օգտին։

Թարգմանությունը՝ «Комсомольская правда в Армении» թերթից

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան