«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անկախության հռչակագրի նկատմամբ սերը պետք է ավելի մեծ լինի, քան Նիկոլից վախերը. Շարմազանով

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ քաղաքական մեծամասնությանը պատրաստ է առաջնորդել ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշումը, եթե վերջինս փորձի խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։ Այս մասին ի՞նչ կասեք։

— Դա նոր Սահմանադրություն չէ: Դա նշանակում է հանել Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը՝ մեր 35-ամյա սրբությունը, որի համար պայքարել են մեր ժողովուրդը, մեր հերոսները, որի համար հազարավոր նահատակներ ենք տվել, ու Եռաբլուր է առաջացել. այս ամենն ի չիք դարձնել է։ Դա Ալիեւի, Ադրբեջանի պահանջով իրականացված կամ սպասվող հանրաքվե է։ Եվ իր միակ նպատակը հետեւյալն է, որպեսզի ընդդիմությունը շանտաժի, վախի, ռեպրեսիաների տակ հետքայլ կատարի։

Բայց ինչպես տեսնում ենք՝ նույն Գագիկ Ծառուկյանի, Արմեն Աշոտյանի եւ այլ քաղաքական բանտարկյալների օրինակով, մարդիկ իրենց պայքարից չեն հրաժարվում, որովհետեւ դա պայքար չէ պաշտոնի համար։ Եթե Նիկոլի պայքարն աթոռը պահելու համար է, այս մարդկանց պայքարը անկախ հայրենիք ունենալու համար է, ավանդական պետությունում ապրելու եւ արժեքներ պաշտպանելու համար է։

Ինքը փորձելու է այդ 6-7 ձայնը, որն իրեն չի հերիքում, կորզել, իսկ եթե չստացվի ու Աստված տա՝ չստացվի, արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհին էլ ընդդիմությանը գլխատելու եւ բոլորին բռնելու է: Հավասար պայմաններ եթե լինեին, Փաշինյանը կարող է անցողիկ շեմն էլ չհաղթահարեր։

— Պարոն Շարմազանով, մի քիչ տարօրինակ չէ՞, երբ իշխանությունը փողոց փակելով է սպառնում ընդդիմությանը:

— Ինչքան Վեհափառ Հայրապետի դեմ փողոց փակեցին, ինչքան Էջմիածնում կարողացան հասնել հաջողության, այնքան էլ հիմա կհասնեն։ Հնարավոր է ճնշման ենթարկելով՝ իրենց ձայն տան, բայց ես չեմ հավատում, որ մեր հայ ժողովուրդը կգա ու ալիեւյան Սահմանադրության համար մեծ միտինգներ կանի։ Կարող է գնան իրենց ձայն տան թաքուն, մեկը՝ վախից, մեկը՝ շահից ելնելով, բայց դուրս գալ Անկախության հռչակագրի դեմ, չեմ հավատում:

Սա ո՛չ Հանրապետականի կռիվն է, ո՛չ Բարգավաճի, ո՛չ այն մեկի, ո՛չ էլ մյուսի. Անկախության հռչակագրի համար է: Ալիեւն ասում է՝ Անկախության հռչակագիրը պիտի հանեք։ Եկել, ասում են՝ Անկախության հռչակագիրը հակապետական է, այսինքն՝ հակապետական են ոչ թե Ալիեւը, ոչ թե Ադրբեջանը, ոչ թե այստեղ կապիտուլյացիա ստորագրածները, այլ մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են, որն է ամենակարեւորը մեզ համար:

ՔՊ-ն եթե կանգնում, ասում է՝ «մենք Ադրբեջանից պահանջ չունենք», ի՞նչ եք սպասում սրանցից։ Մամուլում կարդացի, որ ՔՊ փոխնախագահն ասել է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Ադրբեջանից պահանջ չունի: Եվ դա այն դեպքում, երբ 240 քառ.մ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացված է։ Մեկը մտնում է մի «բախչա», 5 սմ ավել մի բան է վերցնում, մի բախչագողություն է անում՝ դատական գործ են հարուցում, պահանջ են ներկայացնում դատարան, իսկ 240 քառ.մ Հայաստանի տարածքը թուրքը գրավել է, սրանք ասում են՝ մենք պահանջ չունենք։

Բաքվում Հայաստանն անվանում են «Արեւմտյան Ադրբեջան», իրենք ասում են՝ «պահանջ չունենք», գերիներ ունենք, իրենք էլի ասում են՝ «պահանջ չունենք»։ Ես էլ ասում եմ՝ եթե մենք հանդուրժեցինք, կոտրվեցինք, համակերպվեցինք, պիտի գնանք Զեյնաբի երգի տակ իրենք չափ տան, մենք էլ ապրենք։ Ես չեմ ուզում այդպես ապրել։ Անկախության հռչակագրի նկատմամբ սերը պետք է ավելի մեծ լինի, քան Նիկոլից վախերը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան