Իրանը թիրախավորում է ԱՄՆ-ն. 15,000 կիլոմետր հեռահարության հրթիռներ՞
ՄիջազգայինԻրանն առաջին անգամ հրապարակավ հայտարարում է, որ կվերացնի իր հրթիռների 2000 կիլոմետր հեռահարության սահմանափակումը: Սա հնարավոր է փոխի Վաշինգտոնի հետ դիմակայության բնույթը։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը խոսել էր 15,000 կիլոմետր հեռահարության հրթիռներ մշակելու հնարավորության մասին: Նման հեռահարությունը թույլ կտա Թեհրանին սպառնալ գրեթե ամբողջ ԱՄՆ տարածքը։
Այնուամենայնիվ, այս քաղաքական հայտարարության և մարտունակ միջմայրցամաքային հրթիռի ստեղծման միջև մնում է զգալի տեխնոլոգիական բաց։
Հիմա գլխավոր հարցը ոչ միայն այն է, թե արդյոք Իրանը ունակ է ստեղծել նման հրթիռ, այլև այն, թե ինչպես կարձագանքի Վաշինգտոնը Թեհրանի կողմից ամերիկյան տարածքին ուղղակիորեն հարվածելու հնարավորություն ստանալու հենց այն հեռանկարին։

