Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
ՍպորտԱյսօր օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
«Այսօր Արթուրի հարսանեկան արարողությունն է:
Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։
Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը։
Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը![]()
Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»,-Ասվում է Հաղորդագրության մեջ

