Բրիտանիան և Սկանդինավյան երկրները կստեղծեն ռազմածովային դաշինք՝ ընդդեմ ռուսական սուզանավերի. Financial times
ՄիջազգայինԲրիտանիան և Սկանդինավյան երկրները կստեղծեն ռազմածովային դաշինք՝ ընդդեմ ռուսական սուզանավերի, հայտնում է Financial times-ը:
Համաձայնագիրը նախատեսվում է կնքել Լոնդոնի գլխավորած Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) շրջանակներում։
Հիմնական նպատակը Հյուսիսատլանտյան, Արկտիկական և Բալթիկ ծովերում ռուսական սուզանավերի զսպումն է։
Երկրները մտադիր են պաշտոնական համաձայնագրերից անցնել ռազմածովային, օդային և ցամաքային ուժերի համատեղ գործողությունների։
Հատուկ ուշադրություն կդարձվի ստորջրյա կապի մալուխների և ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող նոր ծովային ուղիների պաշտպանությանը։
Մեկ հանգամանք միայն, թեևեւս, հաշվի չեն առել. Ռուսաստանն ունի սուզանավեր, որոնց մեկ «թեթեւ» հարվածն անգամ կարող է Բրիտանիան վերածել ռադիացիոն անապատի:

