Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը նախկինում Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով՝ խոստանալով վերցնել նոր տարածքներ
Ալիևը «Հաղթանակի օրվա» ուղերձում հայտարարել է, որ հայկական կողմ Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով:
«Հայկական կողմն անընդհատ սպառնում էր մեզ։ Նրանք նոր տարածքների համար նոր պատերազմով էին սպառնում, փորձում էին վիրավորել մեր արժանապատվությունը՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում, որտեղ բոլորն ակնառու տեսան, թե ով ինչ արժե»։
Նա հոխորտացել է, թե իբր ադրբեջանական բանակում դասալիքներ չեն եղել։
«Նոյեմբերի 8-ին Շուշիի ազատագրումը, որն այսօր մենք նշում ենք որպես Հաղթանակի օր, փաստացի կանխորոշեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ելքը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»,-ասել է Ալիևը։

