Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ իր բանակցային թիմը. Bloomberg
ՄիջազգայինՌուսաստանը ուժեղացնում է իր պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, ինչը կարող է վկայել պատերազմի ավարտի վերաբերյալ ավելի լուրջ քննարկումների պատրաստակամության մասին, հայտնում է Bloomberg-ը։
Մոսկվան երեքշաբթի օրը ԱՄԷ-ում կայանալիք հանդիպմանը ուղարկում է երկու փոխարտգործնախարար՝ Ռյաբկովին և Գալուզինին, ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) ղեկավար Կոստյուկովին և Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ժիգարլովսկուն։ Պատվիրակությունը կգլխավորի Պուտինի խորհրդական Մեդինսկին, որը մասնակցել է Կիևի հետ բանակցություններին դեռևս 2022 թվականին։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների համար պատասխանատու բարձրաստիճան դիվանագետների, ինչպես նաև ռազմական հետախուզության ղեկավարության ներկայությունը, ենթադրաբար, հնարավորություն կտա միաժամանակ քննարկել համաձայնագրի քաղաքական պայմանները և դրա իրականացման ռազմական մեխանիզմները։
Սա ազդարարում է Մոսկվայի պատրաստակամությունը ավելի էական բանակցությունների ամիսներ տևած փակուղուց հետո, բայց չի ապացուցում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ, նշում է Bloomberg-ը։

