Մեծ էկրան կբարձրանա «Մոնթե» ֆիլմը․ ներկայացվել է պաշտոնական թրեյլերը
ՄշակութայինՆոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին է՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Խորեն Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։ Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարսգյանն է, ռեժիսորը՝ Սուրեն Սաֆարյանը։
Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը:

