Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Ռեզաեիին Մոսկվա տեղափոխելու համար
ՄիջազգայինԻրանական միանգամայն տեղյակ աղբյուրը ուժագրավ նոր մանրամասներ է հայտնել Իրանի անվտանգության խորհրդի ղեկավար, Գերագույն առաջներդի ամենամերձավորներից մեկի համարում ունեցող Մոհսեն Ռեզաեիի՝ օրերս Մոսկվա կատարած այցից:
Ըստ աղբյուրի, թերեւս հաշվի առնելով, որ գեներալ Ռեզաեին ԱՄՆ-Իսրայելի համար ամենավտանգավոր անձանցից մեկն է, անվտանգ այցի համար «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի նորկայացույցչին Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխելու համար»։
Արդեն Մոսկվայում «Ռեզաեին ընդունել են պետության ղեկավարի մակարդակով»։
Աղբյուրը նաեւ գրում է. «Ըստ տեղեկությունների՝ բանակցությունների ընթացքում Պուտինը Իրանին խոստացել է լիակատար և անսահմանափակ աջակցություն, որը բնույթով համեմատելի է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետ»։

