Ռուսական ուժերը կրկին ծանր հրթիռային հարված են հասցրել Կիեւին եւ այլ տարածքների (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերը կրկին ծանր հրթիռային հարված են հասցրել Կիեւին եւ այլ տարածքների:
Կիևի էներգետիկ հատվածը ենթարկվել է հրթիռային հարվածի։ Պայթյուններ են տեղի ունեցել Կիևի շրջակա գոտում եւս։
Ուկրաինական մոնիթորինգի աղբյուրների տվյալներով՝ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքների վրա արձակվել էառնվազն 8 РМ-48У բալիստիկ հրթիռ, 2 С-400 արդիականացված հրթիռ։
Տեղական աղբյուրների տվյալներով՝ հիմնական հրթիռային հարվածը ուղղված է եղել Տրիպիլսկի հիդրոէլեկտրակայանին։
Հրթիռներից մեկը հարվածել է Բրովարսկի շրջանի ենթակայանին։
Երկրորդ ալիքով հրթիռները հարվածել են Դարնիցային և Վիդուբիչիի թիվ 5 ջերմաէլեկտրակայանի շրջակայքին։ Բրովարին նույնպես վնասվել է, ենթադրաբար՝ խոցվել է Բրովարսկի 330 կՎ-անոց ենթակայանը։
Սա դեռ հարձակման ամփոփված պատկերը չէ:

