«Հրապարակ»․ «Պալաչը» Տեղեկանքի համար դիմել է դատարան
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված գրել էինք, որ խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը ընդդիմադիրները վիճարկել են Սահմանադրական դատարանում, քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին` ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։
Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել անցողիկ շեմը սրա արդյունքում 650 հազարից իջնում է մինչեւ 500 հազար: Այդքան մարդ պետք է մասնակցի հանրաքվեին, որ հանրաքվեն կայացած համարվի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

