SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Starlink-ը Ուկրաինային տրամադրելով. Էլոն Մասկ
ՄիջազգայինSpaceX-ը սխալ է թույլ տվել՝ Starlink-ը Ուկրաինային տրամադրելով, կարծում է Էլոն Մասկը:
Մասկը վերահրապարակել է Whole Mars Catalog գրառումը X-ում, որտեղ հեղինակը սխալ է անվանել հազարավոր անվճար Starlink տերմինալների Կիև տեղափոխումը հակամարտության սկզբում։
«Հետադարձ հայացք գցելով՝ SpaceX-ը սխալ է թույլ տվել՝ նրանց հազարավոր անվճար Starlink անտենաներ ուղարկելով», - նշվում է գրառման մեջ։
Ինչպես նշում է գրառման հեղինակը, SpaceX-ը Ուկրաինային ամսական միլիոնավոր դոլարների կապի ծառայություններ է տրամադրել, իսկ համակարգը, որը սկզբնապես նախատեսված էր քաղաքացիական ինտերնետի համար, հետագայում օգտագործվել է հարձակողական անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։

