«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Երազանքի թի՞մ» թե՞ ձգձգվող մղձավանջ

Սպորտ

Ինչպես են Եղիշե Մելիքյանն ու ՀՖՖ-ի ղեկավարությունը հայկական ֆուտբոլը տանում դեպի պատմական ամենացածր մակարդակի

Հայաստանի ազգային հավաքականը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում երկու անխելք Արմենների՝ Մելիքբեկյանի և Նիկողոսյանի թագավորելով հայտնվել է ցնցումների մեջ և բարդ շրջան է ապրում։ Իսկ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելով իրենց նմանին՝ անհաջողակ Եղիշե Մելիքյանին, ցնցումների լայնույթը (ամպլիտուդ) է՛լ ավելի ուժեղացավ։

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին՝ միջազգային խաղերի ընդմիջման ժամանակ, Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանում և խաղաց չորս խաղ։ Թիմը իր դաշտում 2 ։ 0 հաշվով հաղթեց խմբի հետնապահ (աութսայդեր) Լատվիային, բայց զիջեց արտագնա խաղում 0 ։ 2 հաշվով համեստ Կիպրոսին։ Երկու խաղ շատ ավելի փոքր Չեռնոգորիայի հետ ավարտվեց 2 ։ 3 հաշվով պարտությամբ Երևանում և գոլազուրկ ոչ-ոքիով Պոդգորիցայում։

Սեպտեմբերի 20-ին Մելիքյանը հայտարարեց մարզական հավաք, որին տարբեր պատճառներով չհրավիրեցին շատ առաջատար խաղացողների: Փոխարենը կային նորեկներ, որոնց թվում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա բարձրահասակ հարձակվող Արթուր Ղարիբյանի հայտնվելը: Օրեր առաջ նա երկու գոլ էր խփել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում: Այդ խաղում «Ռոդինան» նրա դուբլի շնորհիվ սենսացիոն հաղթանակ տարավ Ռուսաստանի չեմպիոնի նկատմամբ 2 : 1 հաշվով:

Ղարիբյանը նույնպես իր ներդրումն ունեցավ Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակում։ Նա գոլ խփեց գրեթե առաջին հպումից՝ 69-րդ րոպեին փոխարինելով իսրայելական «Իրոնի Տիբերիաս» («Ирони Тверия») ակումբի հարձակվող Արթուր Միրանյանին։ Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ. թիմի ավագ և առաջատար Էդուարդ Սպերցյանը գրոհ սկսեց, որը շարունակեց Ժիրայր Շաղոյանը։ Վերջինս, նկատելով, որ իր ավագը սլանում է լատիշների տուգանային հրապարակ, հիանալի փոխանցում կատարեց։ Սպերցյանն էլ, զգալով մրցակցի տաք շունչը իր թիկունքին, նրբագեղորեն գնդակը փոխանցեց ավելի շահեկան դիրքում գտնվող Ղարիբյանին։ Վերջինս հմտորեն բռնեց գնդակը ձախ ոտքով, շրջվեց՝ պաշտպանին թողնելով անգործ, և աջ ոտքի ճշգրիտ հարվածով խոցեց դարպասը։

Արթուրի այս դեբյուտային գոլը պատմական դարձավ. նա դարձավ մեր ազգային հավաքականի կազմում Ազգերի լիգայի մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։ Ղարիբյանը խոցեց Լատվիայի դարպասը 20 տարեկան և 58 օրական հասակում՝ գերազանցելով Արթուր Քարտաշյանի նվաճումը, որը գոլ էր խփել Ջիբրալթարի դարպասին 2018 թվականի նոյեմբերի 16-ին՝ 21 տարեկան, 312 օրական հասակում։

Ռուսաստանի առաջնության նախկին ներկայացուցիչները դարձան նաև առաջին գոլի հեղինակը լատվիացիների դարպասին: 31-րդ րոպեին Սպերցյանը իրացրեց անկյունային հարված, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նման անկյունայինները գրեթե հավասարեցվում են 11-մետրանոց հարվածին: Գնդակը պտտվեց մերձբալթիկցիների դարպասի վրա, որտեղ Գեորգի Հարությունյանը խառնաշփոթության մեջ հաղթեց օդային մենամարտում և գնդակը գլխով խրեց վերին անկյունը: Այս գոլը մեր պաշտպանի համար դարձավ դեբյուտային Հայաստանի ն հավաքականի կազմում, իսկ Սպերցյանի համար հինգերորդ գոլային փոխանցումն էր միջազգային կարիերայում:

Խաղից հետո լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է. «Զգացմունքները հնարավոր չէ նկարագրել բառերով։ Գոլը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին մարզադաշտ։ Խաղը շատ բարդ էր. մրցակիցը պաշտպանվում էր ցածր բլոկով։ Բայց մենք լիովին գերիշխում էինք. Լատվիան քիչ պահեր ուներ, իսկ մենք հաճախ էինք սպառնում դարպասին։ Իմ գոլից հետո ավելի հեշտացավ. մրցակիցը սկսեց ավելի հաճախ հարձակվել ու բացվել»։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական այս չորս խաղերի արդյունքների հիման վրա, ըստ հայտնի “SofaScore” թվային ծառայության միջին գնահատականների, Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող ճանաչվեց հենց Գեորգի Հարությունյանը (հունգարական «Պուշկաշի ակադեմիա»): Այս ժամանակահատվածի նրա միջին միավորը կազմել է 7,55: Ընդամենը 0,05 միավորով նրանից հետ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»-ն ներկայացնող Էդուարդ Սպերցյանը: Հիշեցնում եմ, երկուսն էլ «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբի ակադեմիայի սաներ են, որի հիմնադիրը և սեփականատերը Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան):

Հարկ է նշել, որ Արթուր Ղարիբյանից բացի, Լատվիայի դեմ խաղը դեբյուտային դարձավ մեր ևս երկու պաշտպանների՝ 33-ամյա Արգիշտի Պետրոսյանի և 23-ամյա Էրիկ Սիմոնյանի համար: Իսկ մրցակիցների թիմում այդ նույն խաղում առաջին անգամ դաշտ դուրս եկավ նաև շվեդական «Նորրչյոպինգ» («Սուպերէթան») թիմի 20-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանցը, որն ընտրվել էր Լատվիայի հավաքականում։  

Լատվիայի դեմ խաղից հետո երկրորդ գոլի հեղինակ Արթուր Ղարիբյանը նույնպես անկեղծացավ լրագրողների հետ։ Նա մասնավորապես նշեց. «Հասկանալի է, որ իմ խոսքերը միշտ չէ, որ կարող են մարմնավորվել կյանքում, բայց ես իսկապես շատ էի ցանկանում գոլ խփել և խփեցի։ Շատ ուրախ եմ դրա համար։ Գոլս նվիրեցի կնոջս, հորս և տատիկիս. նրանք դիտում էին մրցախաղը տրիբունայից։ Այնտեղ էին նաև իմ մի քանի ընկերները։ Ես այս գոլը նվիրեցի նրանց բոլորին։ 1 ։ 0 հաշիվը շատ վտանգավոր է, այդ պատճառով կարևոր էր երկրորդ գոլը խփել։ 2 ։ 0 հաշվի ժամանակ ավելի հեշտ դարձավ։ Լատվիան շատ վտանգավոր էր հարձակողական պայքարում, բայց մեր պաշտպանները կեցցեն, հաղթահարեցին»։

Հաջորդ տնային մրցախաղը Չեռնոգորիայի դեմ գրեթե լեփ-լեցուն Հանրապետական ​​մարզադաշտում մեզ համար ավարտվեց ֆուտբոլային ողբերգությամբ՝ 2 ։ 3 հաշվով պարտությամբ: Հայաստանի տուգանային հրապարակում 20-րդ րոպեին բալկանյան հարձակվողների հետ խառնաշփոթության մեջ գնդակը դիպավ Էրիկ Փիլոյանի մեջքին և անուշադիր դարպասապահ Օգնեն Չանչարևիչի մոտով թռավ դարպասը:

34-րդ րոպեին Արթուր Սերոբյանը հաշիվը հավասարեցրեց՝ այդ նույն Չանչարևիչի գրեթե ամբողջ դաշտով հիանալի փոխանցումից հետո, որը մասամբ քավեց իր մեղքը։ Սակայն հավասարությունը երկար չտևեց։ Արդեն 38-րդ րոպեին Նիկոլա Կրստովիչը հեռահար հարվածով կրկին օգտվեց մեր դարպասապահի անուշադրությունից և առաջ մղեց Չեռնոգորիային։

Ընդմիջումից հետո քաոսային վազվզոցը մի դարպասից մյուսը շարունակվեց մինչև 65-րդ րոպեն, երբ իր բարձր վարպետությունը հերթական անգամ ցուցադրեց Էդուարդ Սպերցյանը։ Կենտրոնական շրջանում գնդակը ստանալով Գեորգի Հարությունյանից՝ նա թափով սլացավ գրոհելու Չեռնոգորիայի պաշտպանության վրա, շրջանցեց մի քանի մրցակիցների և հզոր, ապշեցուցիչ հարված հասցրեց դարպասաձողի տակ։ Դարպասապահին մնում էր միայն ցատկի ընթացքում դիտել, թե ինչպես է կաշվե արկը մխրճվում ցանցի մեջ։ Այս գոլը համարձակորեն կարելի է գլուխգործոցների շարքին դասել։ Սա ազգային հավաքականի կազմում Էդուարդի 13-րդ գոլն էր ։

Հավասարությունը պահպանվեց մինչև 89-րդ րոպեն, մինչև փոխարինման մտած Նիկոլա Լատկովիչը չխփեց Չեռնոգորիայի երրորդ գոլը՝ և կրկին ոչ առանց մեր պաշտպանության ու դարպասապահի լուրջ սխալի։ Գոլի խաղից դուրս վիճակը երկար ստուգվեց VAR համակարգի միջոցով. Ցուցադրված գրաֆիկան շատ վեճեր հարուցեց, սակայն, ի վերջո, դարպասի գրավումը հաշվեցին։

Ֆուտբոլի մեծ մարզիչ և մարտավար Բորիս Անդրեևիչ Արկադևն ասել է. «Խաղի մարտավարությունը սխալ է, եթե խաղը պարտված է»։ Ըստ երևույթին, Եղիշե Մելիքյանը կտրականապես համաձայն չէ սրա հետ։ Հետխաղային մամուլի ասուլիսում նա կրկին նվագեց իր հին, ականջը ծակող ձայնասկավառակը բախտը չբերելու, մրցավարական վրիպումների, առաջատարների խաղային պրակտիկայի բացակայության և նորեկների առատության մասին։ Բացի դրանից, մարզիչը եռանդով սկսեց պաշտպանեց պարտության գլխավոր մեղավորին՝ տարիքով Չանչարևիչին՝ այդպիսով արդարացնելով իր իսկ սխալ որոշումը՝ նրան ազգային հավաքական վերադարձնելու վերաբերյալ։ Եվ ոչ մի խոսք չասվեց սխալ ընտրված խաղային պլանի մասին, եթե, իհարկե, նման պլան ընդհանրապես գոյություն ուներ։

Նշեմ նաև, որ դեռևս մեկնարկային սուլիչից առաջ երկրպագուները տրիբունայում պաստառ էին բացել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատկերով։ Այս լուսանկարը, որում դրոշմված է կրակը վարող հրետանավորը, ժամանակին արագորեն տարածվել էր ամբողջ աշխարհում։ Ավելի վաղ այս նկար-գրաֆիտին ցինիկաբար ջնջել էին Երևանի Հաղթանակի զբոսայգու պատից։ Երևանի քաղաքապետարանը այն ժամանակ անհեթեթ կերպով դա բացատրեց վերանորոգման աշխատանքներով՝ հավելելով, որ Հովհաննիսյանի նկարի վերականգնումը նույնիսկ չի քննարկվել, քանի որ գրաֆիտին քաղաքապետարանի նախաձեռնությունը չի եղել։

Նիկոսիայում Կիպրոսի հավաքականի դեմ խաղն ավարտվեց ամոթալի 0 ։ 2 հաշվով պարտությամբ: Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսում բաց թողեց երկու գոլ, իսկ 52-րդ րոպեից սկսած՝ խաղում էր թիմի մեծ կազմով, բայց այդպես էլ չկարողացավ փրկել մրցախաղը: Երկրորդ խաղակեսի ընթացքում մեր խաղացողները ամբողջ խաղի ընթացքում վհատված գլորում էին գնդակը մեկը մյուսին, երբեմն անցնում էին գրոհների՝ բայց այդպես էլ չստեղծելով ոչ մի հարյուրտոկոսանոց գոլային պահ: Ակնհայտ էր, որ թիմը բացարձակապես չգիտի՝ ինչպես վարվել նման իրավիճակներում՝ լիովին ձախողելով խաղի ավարտը:

Մամուլի ասուլիսում Մելիքյանը, անհաջող կերպով արդարանալով պարտության և սեփական մարտավարական անկարողունակության համար, հայտարարեց. «Դա ամոթալի պարտություն էր, մենք արժանի չէինք պարտություն։ Ես դա չեմ կապի մեր խնդիրների հետ, չեմ ուզում, որ մենք արդարացումներ փնտրենք։ Ես երբևէ այսքան անհաջող խաղ չեմ հիշում»։

Չեռնոգորիայում արտագնա խաղում Մելիքյանի թիմը կրկին խաղաց մեկ հարձակվողով՝ նախընտրելով խոր պաշտպանությունը: Հյուրերը գործնականում առաջ չնետվեցին: Հավաքականի գործողություններում բացարձակապես չէր զգացվում գլխավոր միտքը. խաղը գորշ ու գաղափարազուրկ էր: Միայն երկրորդ խաղակեսում, Սպերցյանի դաշտ դուրս գալով, թիմը մի փոքր կերպարանափոխվեց: Հայ ֆուտբոլիստները թույլ տվեցին տանտերերին լիարժեք պաշարել իրենց տարածքը, բայց, նրանք, բարեբախտաբար, իրար հետևից բախվեցին դարպասապահի անձնուրաց պաշտպանությանը և վստահ խաղին: Հայկական թիմը հազվադեպ էր մտածում հակագրոհի մասին:

Արդեն վերադառնալով Երևան, ելույթ ունենալով Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ Մելիքյանը, քննարկելով իր ապագան, հասկացրեց, որ չի պատրաստվում թողնել իր պաշտոնը։ Նա հայտարարեց, որ խորապես հավատում է ընտրված ուղղությանը, համարում է, որ թիմն աստիճանաբար շարժվում է դեպի ցանկալի մոդելը, և ընդգծեց, որ չի հեռանա հավաքականից, մինչև չստեղծի իր երազանքների թիմը։ Սակայն, երկրպագուներն այս «երազանքից» առայժմ միայն մղձավանջներ են տեսնում։

Եզրափակելով նշենք. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների միջազգային պատուհանից հետո Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում կորցրեց ևս մեկ դիրք և այժմ զբաղեցնում է 108-րդ տեղը. սա մեր վատագույն արդյունքն է վերջին տասը տարիների ընթացքում։

Ալեքսանդր Գրիգորյան, Երևան

 

Լուսանկարում՝

Դեբյուտանտ Արթուր Ղարիբյանի այս գոլային հարվածը ամրապնդեց Հայաստանի հաղթանակը

Չեռնոգորիայի դարպասը խփած գոլը Էդուարդ Սպերցյանի 13-րդ գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան