Կիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է
ՄիջազգայինԿիևի ՋԷԿ-երի ողջ արտադրողականությունը ոչնչացվել է։ Վերականգնել հնարավոր է առավելագույնը 10-15%-ով, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն։
Նա կանխատեսում է, որ Կիևը մինչև 1.5 օր առանց էլեկտրաէներգիայի կմնա։
Մասնագետները նաև կարծում են, որ ամենավատ դեպքում էլեկտրաէներգիա կարող է մատակարարվել միայն կարևորագույն ենթակառուցվածքներին, մինչդեռ բնակիչներին և բիզնեսներին էլեկտրաէներգիա կմատակարարվի մնացորդային հիմունքներով։

