«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Անկախության հռչակագիրը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական օրակարգը որևէ աղերս չունի ներքին պետական անհրաժեշտության հետ։ Սա Ադրբեջանի հերթական տեխնիկական պահանջն է, որի նպատակը հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրելն է։

Իրականում իրավիճակը շատ պարզ է ու ցանկացած քաղաքացու համար հասկանալի. դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ) արդեն իսկ տվել է այս հարցի սպառիչ իրավական լուծումը։ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղումը վերաբերում է բացառապես այն հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, որոնք արտացոլված են Սահմանադրության բուն տեքստում։ Իսկ Սահմանադրության բուն տեքստում Արցախի մասին կամ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող որևէ դրույթ կամ խոսք պարզապես չկա։

Հետևաբար, իրավական առումով որևէ բան չի փոխվում. Հայաստանը որևէ երկրից տարածքային պահանջ չունի, իսկ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը զուրկ է որևէ իրավական հիմնավորումից։ Սա նշանակում է, որ Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Այս իրավական փաստարկների համատեքստում ակնհայտ է դառնում, որ Բաքվի ճնշումներին ընդառաջ գնալն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, ինչին ակտիվորեն արձագանքում են քաղաքական տարբեր գործիչներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, գնահատելով ստեղծված քաղաքական վիճակը, ընդգծում է, որ միջազգային հարցերի և պետականության հետ կապված թեմաներով սակարկություններ լինել չեն կարող:

Իր հերթին, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլ յանը թեմայի շուրջ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, և Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջը չունի ոչ մի իրավական հիմնավորում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է անում Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որտեղ որևէ խոսք չկա Արցախի մասին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ՝ հիշեցնելով ՍԴ-ի 2024 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը։ Հետևաբար, Սահմանադրությունից Անկախության մասին հռչակագիրը հանելը բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարումն է։ Շարունակում եմ մնալ իմ համոզմունքին, որ Հայաստանում նախևառաջ փոխելու մի բան կա միայն՝ կարմիր գծեր չունեցող, խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր անդրադարձել գործընթացի բովանդակությանը՝ շեշտելով. «Սա խաղաղություն չէ, սրանք զիջումներ են առանց խաղաղության»: Նա նշել էր, որ իշխանություններն ուղղակի կատարում են դրսից ստացված հրահանգները. «Իրենց ասել են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հիմա իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Հաջորդիվ Ադրբեջանն ինչ կուզի, իրենք էլ չգիտեն»:

Այսպիսով, ՍԴ որոշմամբ հարցի իրավական լուծված լինելու պայմաններում Սահմանադրություն փոխելու իշխանության փորձերը ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի թելադրանքին անվերապահորեն ենթարկվելու և սեփական ինքնիշխանությունը զիջելու հերթական քայլ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը