«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով

Վերլուծություն

­Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րեկ նո­րից բռնեց Բր­յու­սե­լի ճամ­փան: Պաշ­տո­նա­պես` նպա­տա­կը Euronews հե­ռուս­տաըն­կե­րութ­յան կազ­մա­կեր­պած «ԵՄ ընդ­լայն­ման գա­գաթ­ա­ժո­ղով 2026»-ին մաս­նակ­ցութ­յունն է: Ի­րա­կա­նում, սա­կայն, այդ այ­ցի տակ, ինչ­պես միան­գա­մայն վստա­հե­լի աղբ­յուր­ներն են պնդում, այլ նպա­տակ­ներ կան:

ՈՐՈՆՔ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Այս­պես, նաեւ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շոտ­յա­նը նա­խօ­րեին հու­շեց, որ մի­ջո­ցա­ռու­մը, ո­րի հա­մար Փա­շին­յա­նը մեկ­նել է Բր­յու­սել` «Կազ­մա­կերպ­ված է ոչ թե Եվ­րո­պա­կան միութ­յան պաշ­տո­նա­կան մար­մին­նե­րի, եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի, այլ` Euronews հե­ռուս­տաըն­կե­րութ­յան կող­մից»։ Այն է` թեեւ հե­ղի­նա­կա­վոր, եվ­րա­լի­դեր­նե­րից ո­րո­շա­կի ա­ջակ­ցութ­յուն ստա­ցող, բայց ըն­դա­մե­նը սո­վո­րա­կան հե­ռուս­տաե­լույ­թի պես մի բան է: Ու այս փաստն ար­դեն իսկ ի հայտ է բե­րում Փա­շին­յա­նի բրյու­սել­յան այ­ցի նպա­տակ­նե­րից մե­կը:

Այս­պես, նո­յեմ­բե­րի 15-16-ին նույն Բր­յու­սե­լում տե­ղի է ու­նե­նա­լու Եվ­րո­պա­կան միութ­յան ընդ­լայն­ման հար­ցե­րով գա­գաթ­ա­ժո­ղով: Միայն թե դե­պի Եվ­րո­պա վա­զո­ղ եւ հա­նուն դրա ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի` Ռու­սաս­տա­նի հետ ծանր բախ­ման մեջ մտած Հա­յաս­տա­նին այդ մի­ջո­ցառ­մա­նը չեն հրա­վի­րել: Ու դա Նի­կո­լի հա­մար քա­ղա­քա­կան ապ­տա­կից էլ վատ բան է: Այս­քան ժա­մա­նակ հա­մաշ­խար­հա­յին աղ­մուկ է բարձ­րաց­րել, թե դե­պի Եվ­րո­պա ենք գնում, մի ամ­բողջ օ­րենք ըն­դու­նե­ցին, Հա­յաս­տա­նին քիչ է մնում ԵԱՏՄ­–ից հե­ռաց­նեն, ո­րը ահ­ռե­լի վնաս­ներ է հասց­նե­լու երկ­րին: Մ­յուս կող­մից, բարձ­րաս­տի­ճան եվ­րա­չի­նով­նի­կութ­յու­նը գույնզ­գույն խոս­տում­ներ է տա­լիս, թե մին­չեւ վեր­ջին հայ­կա­կան լո­լիկն ու ե­լա­կը կգնենք: Ու այդ­քա­նից հե­տո ան­գամ այն պաշ­տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին, որ­տեղ քննար­կում են ԵՄ­–ի ընդ­լայն­ման հետ կապ­ված հար­ցե­րը, Հա­յաս­տա­նին ան­գամ չեն բա­րե­հա­ճում հրա­վի­րել: Դ­րա­նով նաեւ ֆիք­սե­լով, որ ե­թե ան­գամ մեր երկ­րի հետ մեր­ձեց­ման ինչ­–ինչ տես­լա­կան­ներ կան, ա­պա մեկ է, նման ծրագ­րե­րը առն­վազն դեռ ա­մե­նա­հե­ռա­վոր դա­րակ­նե­րում ա­մուր փակ­ված են, եւ ով ի­մա­նա, թե եր­բե­ւէ ի­րա­կան օ­րա­կարգ դուրս կգա՞ն: Ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած, չնա­յած այս­տե­ղից դե­պի Բր­յու­սել գնա­ցող հա­վա­տար­մութ­յան եր­դում­նե­րին, նույն Բր­յու­սե­լը մեզ «շան տեղ էլ չի դնում»: Իսկ դա մեկ տպա­վո­րութ­յուն է ֆիք­սում. «դե­պի Եվ­րո­պա» օ­րա­կար­գը սո­վո­րա­կան կեղ­ծա­րա­րութ­յուն է, եւ հա­նուն դրա նի­կոլ­յան ռե­ժի­մը հա­ջո­ղաց­րեց թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ ստեղ­ծել Ռու­սաս­տա­նի հետ եւ առն­վազն տնտե­սա­կան դաշ­տում հսկա­յա­կան վնաս­ներ բե­րեց Հա­յաս­տա­նին: Այ­սինքն, պետք է այդ տպա­վո­րութ­յու­նը փո­խել, եւ դրա հա­մար, ե­թե ԵՄ պաշ­տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին չեն կան­չում, ա­պա գո­նե հե­ռուս­տա­մի­ջո­ցա­ռում­նե­րի մի­ջո­ցով ցույց տալ, թե ինչ եք ա­սում, տես­նում եք` մեզ ուր են կան­չում: Չե­ղած տե­ղը «բող­կը մրգի տեղ» հրամց­նե­լու պես մի բան է ստաց­վում:

­Բայց սա, ըստ հի­շա­տակ­ված աղբ­յուր­նե­րի, ի­րա­կա­նում Նի­կո­լի այս այ­ցի հիմ­նա­կան ի­մաս­տը չէ. ա­վե­լի կա­րե­ւոր մեկ այլ նպա­տակ կա: Ս­րա հա­մար նախ պետք է հի­շեց­նել, թե այս օ­րե­րին ինչ է կա­տար­վում Եվ­րո­պա­յի, ա­վե­լի կոնկ­րետ` ԵՄ­–ի հետ: Նախ հա­կագ­լո­բա­լիս­տա­կան «բուն­տերն» են սկսել ակ­տի­վո­րեն ա­կա­նա­պա­տել բուն ԵՄ­–ի հիմ­քե­րը` ցնցե­լով ա­ռա­ջա­տար եվ­րո­պա­կան երկր­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ` այդ երկր­նե­րում իշ­խա­նութ­յու­նը պա­հող գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գե­րը` Գեր­մա­նիա, Ֆ­րան­սիա, Ի­տա­լիա եւ այլն: Երկ­րոր­դը, գնա­լով միայն սրվում են հիմ­նա­կան դաշ­նակ­ցի` ԱՄՆ­–ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Ա­վե­լին, քիչ չեն ոչ ու­ղիղ վկա­յութ­յունն­րը, որ նե­րեվ­րո­պա­կան ցնցում­նե­րի հետ­քե­րը տա­նում են ու­ղիղ դե­պի թրամփ­յան հա­մա­կարգ: Այս ա­մե­նին էլ գու­մար­վել է է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը, ո­րը սպառ­նում է իս­կա­կան տնտե­սա­կան ցու­նա­մի ա­ռա­ջաց­նել: Ե­վ այս ա­մե­նի եւ մի շարք այլ գոր­ծոն­նե­րի հա­մա­գու­մա­րում, ԵՄ­–ի եւ Եվ­րո­պա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշիռն աչ­քի ա­ռաջ գրո­ղի ծոցն է գնում: Այդ թվում, մի կող­մից, Եվ­րո­պա­յին ար­դեն ցու­ցադ­րա­բար մեր­ժում են մաս­նակ­ցել ԱՄՆ­–ի միջ­նոր­դությ­ամբ մեկ­նար­կող ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րին: Մ­յուս կող­մից, ար­դեն մոտ կես ա­մ­սից նա­խա­գահ­ներ Պու­տի­նը, Թ­րամ­փը եւ Սին կա­րող են Չի­նաս­տա­նում «Յալ­թա 2» հան­րա­յին ա­նու­նը ստա­ցած գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­նել` աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի բա­ժա­նե­լու մա­սին հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լով: Կ­հա­ջող­վի, թե`ոչ, հար­ցի մի կողմն է: Կոնկ­րետ դեպ­քում, էա­կանն այն է, որ Եվ­րո­պա­յին այդ մի­ջո­ցառ­մանն անգամ «երկ­րորդ շար­քում նստո­ղի» կար­գա­վի­ճա­կով չեն հրա­վի­րում:

Այ­սինքն, ի հայտ են ե­կել մի շարք ծան­րակ­շիռ գոր­ծոն­ներ, ո­րոն­ցով պայ­մա­նա­վոր­ված, բա­ռա­ցիո­րեն աչ­քի ա­ռաջ ձե­ւա­վոր­վում է ա­պա­գա աշ­խար­հի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը: Ինչ­քա­նով Եվ­րո­պան դրա­նում իր տե­ղը կու­նե­նա, ըստ այդմ` ին­չ ար­մա­տա­կան տե­ղա­շար­ժեր կու­նե­նա նրա կշի­ռը: Ըստ այդմ, ի՞նչ ի­մաստ ու­նի դե­պի Եվ­րո­պա գնա­լը: Ս­րանք դար­ձել են այն ա­ռանց­քա­յին հար­ցադ­րում­նե­րը, ո­րոնք նաեւ Նի­կո­լի հա­մար են ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն ձեռք բե­րել: Այ­սինքն, պե՞տք է դեռ շա­րու­նա­կել խա­ղար­կել «դե­պի Եվ­րո­պա» սցե­նա­րը, թե՞ դա սկսում է մա­հա­ցու վտան­գա­վոր դառ­նալ: Ա­ռա­վել եւս, որ հենց այս օ­րե­րին կի­րա­ռա­կան օ­րա­կար­գում է Հա­յաս­տա­նին ՀԱՊԿ­–ից հե­ռաց­նե­լու թե­ման, ո­րին էլ կհա­ջոր­դի նաեւ ԵԱՏՄ­–ից հե­ռաց­նե­լու եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­կար­դա­կը նվա­զա­գո­ւյ­նի հասց­նե­լու թե­մա­նե­րը: Ու ե­թե նաեւ պարզ­վի, որ Եվ­րո­պան ո­րե­ւէ կերպ «չի ար­դա­րաց­նում այն բարձր վստա­հութ­յու­նը», ինչ­պի­սին որ կա Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րում, ա­պա ա­պա­գան նրա հա­մար միան­գա­մից կստա­նա քա­ղա­քա­կան «կա­խա­ղա­նի պա­րա­նի» տեսք: Ըստ այդմ, հենց այդ հար­ցե­րից է, որ պետք է գլուխ հա­նել, թե այս ի­րա­վի­ճա­կում ինչ հաշ­վարկ­ներ են դեռ հնա­րա­վոր կա­պել Եվ­րո­պա­յի հետ: Ու հենց դա հաս­կա­նալն էլ, ինչ­պես աղբ­յուր­ներն են վստա­հեց­նում, Նի­կո­լի այս բրյու­սել­յան այ­ցի հիմ­նա­կան ա­ռանցքն է լի­նե­լու:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Ա­ռա­վել եւս, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կում շա­րու­նա­կու­մ են նոր մե­սիջ­ներ ի հայտ գալ, որ մեր ­տա­րա­ծաշր­ջա­նում տրա­մադ­րութ­յուն­նե­րը սկսել են շրջա­դար­ձա­յին փո­փո­խութ­յու­նն­երի են­թարկ­վել: Ն­ման ցայ­տուն ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա­խօրեին հնչեց­րեց Վ­րաս­տա­նի վար­չա­պետ Ի­րակ­լի Կո­բա­խի­ձեն: Ըստ նրա` Վ­րաս­տա­նի ներ­կա նպա­տակն է Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րի ամ­րապն­դում, առեւտ­րա­յին, տնտե­սա­կան եւ հու­մա­նի­տար ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան զար­գաց­ու­մ եւ այդ­պես շա­րու­նակ: «Մենք ար­դեն աշ­խա­տում ենք տար­բեր ո­լորտ­նե­րում, այդ թվում՝ առեւտ­րա­յին, տնտե­սա­կան եւ հու­մա­նի­տար հար­ցե­րում»,- ընդգ­ծել է Կո­բա­խի­ձեն՝ հա­վե­լե­լով, որ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցե­րով երկ­րի նոր հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Գիոր­գի Զու­րա­բաշ­վի­լին արդ­յու­նա­վե­տո­րեն աշ­խա­տում է իր պաշ­տո­նում։

Ըն­դա­մե­նը շա­բաթ­ներ ա­ռաջ Թ­բի­լի­սիից միան­գա­մայն այլ ազ­դակ­ներ էին գա­լիս: Եվ­րո­պա­յի հետ նախ­կին կոշ­տութ­յու­նը պա­հե­լով, դեռ մի բան էլ` նոր սրա­ցում­նե­րի գնա­լով, Վ­րաս­տանն ակն­հայ­տո­րեն թրամ­փա­մետ ուղղ­վա­ծութ­յան մի շարք բաց եւ փակ մե­սիջ­ներ հղեց: Ու միա­ժա­մա­նակ, որ քա­ղա­քա­կան ի­մաս­տով Թ­բի­լի­սին դեռ չի պատ­րաստ­վում վե­րա­կանգ­նել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Եվ դա­տե­լով նման մե­սիջ­նե­րի շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նից, են­թադ­րե­լի է, որ անհ­րա­ժեշտ պա­տաս­խան ռեակ­ցիա Վա­շինգ­տո­նից այդ­պես էլ չէր գա­լիս: Եվ ա­հա այս ան­գամ Վ­րաս­տա­նը, այն էլ` վար­չա­պե­տի մա­կար­դա­կով, ոչ միայն «ներ­կա նպա­տակ» է հռչա­կում «Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րի ամ­րապն­դու­մը», եւ ա­վե­լին` ակ­նար­կում է, որ այդ ուղ­ղութ­յամբ ու­նի նոր ներ­կա­յա­ցու­ցիչ, այն է` նոր մո­տե­ցում­ներ: Ու նման շրջա­դար­ձը, թե­րեւս, գա­լիս է հու­շե­լու, որ վրա­ցի­նե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար շատ ա­րագ են զգում «աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­րո­մետ­րի» տա­տա­նում­նե­րը, այս ան­գամ եւս պատ­րաստ­վում են շատ հնա­րա­վոր դար­ձած փո­փո­խութ­յուն­նե­րին:

Այս ֆո­նին, հե­տաքր­քիր էր նաեւ հենց Մոսկ­վա­յից ե­կած լու­րը, որ Ռու­սաս­տա­նը ստեղ­ծում է իր USAID-ի հա­մար­ժեք կա­ռույ­ցը. «Ռոս­սոտ­րուդ­նի­չեստ­վոն» կու­նե­նա իր սե­փա­կան օգ­նութ­յան գոր­ծա­կա­լութ­յու­նը։ Այն է` Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը Պետ­դու­մա­յում ներ­կա­յաց­րել է «Մի­ջազ­գա­յին զար­գաց­մա­նը օ­ժան­դա­կե­լու մա­սին» օ­րի­նա­գիծ, ո­րը են­թադ­րում է հիմ­նա­րար փո­փո­խութ­յու­ններ ա­ռա­ջաց­նել այլ երկր­նե­րի հետ ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դակ­նե­րով հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռուց­ման ռազ­մա­վա­րութ­յու­նում: Այ­սինքն, մինչ այս «փա­փուկ ու­ժի» հիմ­նա­կան «փա­փուկ» բա­ղադ­րի­չը կա­ռուց­վում էր այս­–այս երկր­նե­րին որ­քան, օ­րի­նակ, է­ժան հա­ցա­հա­տիկ կամ գազ տվե­ցին, որ­քան դպրոց­ներ կա­ռու­ցե­ցին եւ նման բա­նե­րի վրա, ո­րոնք, ի­հար­կե, է­ֆեկ­տի­վութ­յամբ չէին փայ­լում: Իսկ ա­հա նոր մե­խա­նիզ­մը ծրագ­րում է աշ­խա­տանք կոնկ­րետ թի­րա­խա­յին խմբե­րի հետ, մո­տա­վո­րա­պես այն հայտ­նի մե­թոդ­նե­րով, ո­րոն­ցով գոր­ծում էր USAID-ը, եւ ո­րոնց է­ֆեկ­տի­վութ­յու­նը քա­նիցս ա­պա­ցուց­վել է: Ընդ ո­րում, են­թադ­րա­բար, այդ հա­մա­կարգն ա­ռաջ­նա­յին կեր­պով կկենտ­րո­նա­նա ԱՊՀ տի­րույ­թի վրա, որ­տեղ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը դառ­նում է ա­ռաջ­նա­յին­նե­րից մե­կը: Թե որ­քա­նով կստաց­վի, ժա­մա­նա­կը ցույց կտա: Այս պա­հին ի­րո­ղութ­յունն այն է, որ Մոսկ­վան փոր­ձում է փո­խել մաս­նա­վո­րա­պես ԱՊՀ տի­րույ­թում իր եր­բեմ­նի աշ­խա­տան­քա­յին մե­խա­նիզմ­նե­րը, դրանք բե­րե­լով է­ֆեկ­տիվ տես­քի: Այ­սինքն, տես­նում է է­ֆեկ­տի­վութ­յան բարձ­րաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ին­չը շատ կա­րե­ւոր ա­ռաջ­նա­յին քայլ է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, Նի­կոլն այս պա­հին մնում է նույն եր­կընտ­րան­քի ա­ռաջ, թեեւ ներ­կա փու­լում ընտ­րութ­յան տար­բե­րակ­նե­րի հար­ցում պատ­կե­րը շատ ա­վե­լի հստակ է դար­ձել: Մի կող­մից, ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յունն աչ­քի ա­ռաջ դառ­նում է շատ ա­վե­լի ա­նո­րոշ` ներ­քին ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան դե­տա­լի­զա­ցիա­յի հետ կապ­ված: Եվ մյուս­ կող­մից, այն դրա­կան դի­նա­մի­կան, որն այս փու­լում նկատ­վում է ռուս­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ա­վե­լորդ ան­գամ հու­շում է, որ ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի վե­րա­բաշխ­ման հար­ցում ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ հստակ ըն­թաց­քի մեջ են: Ի­հար­կե, կապ­ված թե­կու­զեւ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րի հետ, այս հար­ցում ա­մե­նե­ւին էլ չպետք է բա­ցա­ռել նոր շրջա­դար­ձե­րը: Բայց այս պա­հին կա այն, ին­չը կա, եւ ել­նե­լով այդ ըն­թաց­քից, պետք է ո­րո­շում­ներ կա­յաց­նել նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցում: Չ­նա­յած, ԱՄՆ­–ում ար­դեն ընտ­րութ­յուն­ներ են, եւ թե դրանք ինչ փո­փո­խութ­յու­ններ կա­ռա­ջաց­նեն, դրանք եւս շատ ա­րագ տե­սա­նե­լի են դառ­նա­լու:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը