«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի դիրքերը եղել ու լինելու են շատ թույլ. Սուրեն Սարգսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ-ամերիկագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

— ԹՐԻՓՓ նախագիծը եւ խաղաղության պայմանագիրը՝ որպես երկու փաստաթուղթ, մեկ փաթեթով նախաստորագրվեց Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ՝ Թրամփի քավորությամբ։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հանկարծ ԹՐԻՓՓ-ն առանձնացվեց խաղաղության պայմանագրից, որը նախորդ շաբաթ ընդունեց Ազգային ժողովը։

— Չեմ կարծում, որ սա ի սկզբանե այդպես պլանավորված էր։ Նախ պետք է հասկանանք, որ սա միգուցե մարտավարական քայլ է։ Դժվար է ասել, թե ինչու են որոշել գնալ այս ճանապարհով, բայց, վերջիվերջո, առաջարկությունը եղել է Միացյալ Նահանգներից, ոչ թե Հայաստանից կամ Ադրբեջանից։ Գաղափարի հեղինակը եղել է Թրամփի խորհրդական Ուիթքոֆը եւ նրա քաղաքական թիմը։ Այնպես որ, դա ամենայն հավանականությամբ՝ եղել է տակտիկական քայլ Ամերիկայի կողմից։ Թե ինչո՞ւ՝ տարբեր բացատրություններ կարող են լինել։

— Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ այս դեպքում Հայաստանը պարզապես կանգնում է փաստի առաջ։

— Իհարկե՝ կանգնում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքերը թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ դրանից առաջ եւ թե՛ հետո եղել ու լինելու են շատ թույլ, եւ սա դրա լավագույն ապացույցներից մեկն է։

— ԱՄՆ նախագահ Թրամփն ասում էր, որ խնդիրներ լինելու դեպքում Նիկոլ Փաշինյանն անձամբ զանգահարի իրեն։ Ինչո՞ւ հայաստանյան իշխանությունը չի զանգում եւ ասում, որ իրավիճակ է փոխվել, Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում, օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն եւ այլն։

— Ես չգիտեմ, թե որքանով է այդ հաղորդակցության գիծը պահվում, որքանով է այն երբեւէ կիրառվել, կամ արդյոք Հայաստանի ղեկավարությունը կապի դուրս եկել է Թրամփի հետ՝ օգտագործելով, այսպես կոչված, «ուղիղ կապի» այդ խողովակը։ Համենայնդեպս, ինձ համար հիմա մի քիչ դժվար է ասել, թե Հայաստանն ընդհանրապես ինչ ձեւով եւ հաղորդակցության ինչ մեթոդներով է աշխատում ամերիկյան կողմի հետ, եւ արդյոք բարձր մակարդակի շփումներ լինո՞ւմ են, թե՝ ոչ։

— Նոյեմբերի 3-ին կայացած ամերիկյան միջանկյալ ընտրությունների արդյունքները կարո՞ղ են անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

— Չեմ կարծում։ Մեծ հաշվով, այս ընտրություններով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ այնպիսի էական փոփոխություններ չեն մտցվելու, եւ Թրամփի արտաքին քաղաքականության նկատմամբ այնպիսի ճնշման մեխանիզմներ չեն ձեւավորվելու, որոնք ազդեցություն ունենան այլ երկրների նկատմամբ ԱՄՆ քաղաքականության իրականացման վրա։

Այո, եթե Թրամփի կուսակցությունը կորցնի մեծամասնությունը երկու պալատներում, ապա դժվարությամբ առաջ կշարժվեն մի շարք կարեւոր նախագծեր՝ այդ թվում արտաքին քաղաքականությանը եւ կադրային նշանակումներին վերաբերող հարցերը։ Բայց նախագահը շարունակելու է մնալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը եւ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն։ Հետեւապես, այս առումով էական փոփոխություններ պետք չէ ակնկալել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը