ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ
ՄիջազգայինԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից։ Ռուսաստանը կարող է դիմել նպատակային ռազմական գործողությունների Եվրոպայում գտնվող թիրախների դեմ, մինչդեռ Վաշինգտոնը կնախընտրեր չմիջամտել՝ վախենալով միջուկային տերության հետ ուղղակի պատերազմից։ Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Պիլկոն։
Ըստ վերլուծաբանի, Ռուսաստանի և եվրոպացիների միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, բայց Եվրոպայում գտնվող թիրախների դեմ առանձին «ռազմական գործողությունների» հավանականությունը միջինից բարձր է։

