Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան
ՆերքաղաքականԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, որպեսզի կողմ քվեարկեն նոր Սահմանադրությանը՝ վստահեցրեց․
— Ինչ վերաբերում է ալիեւյան Սահմանադրությանը, վստահ ենք՝ այն հանրության շրջանում որեւիցե աջակցություն չի ստանալու։ Հայաստանն այլեւս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Հիշեցնեմ, որ նախաստորագրված «խաղաղության պայմանագրում» չկա կետ Սահմանադրության փոփոխության պահանջի մասին։ Հենց սա ենք մենք փորձում հասցնել ժողովրդին, որ Ադրբեջանի ուզածը փաստացի ստանում է առաջնահերթություն, իսկ հայ ժողովրդի ուզածը՝ խաղաղությունը, որն ամրագրված է փաստաթղթերով, հետաձգվում է անորոշ ժամանակներով։

