A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՌԵԳՐԱԴԱՑԻԱ
(ԱԺ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍ ԳՅՈՒՂԻ (ԳՅՈՒՂԸ ՀԱՅՏՆԻ Է «ՄԵՌԵԼ ՏՓՈՂ» ՈՐԱԿՄԱՄԲ) ԳՅՈՒՂԱՑԻ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻ` ԱԺ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գնացեք Ալափարս ու հարցրեք` ո՞վ էր Նարեկ Բաբայանը ԱԺ-ում ընդդիմադիր ծեծելուց առաջ։ Նա իրենց գյուղում սովորական մեռել տփող էր։
**
ՄԻ ՄՈՒՇՏԻ ԵՄ ՏՎԵԼ
(ԱԺ-ՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ ՀԵՏՈ` ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԻ ԱՉՔԻ ՏԱԿԻ ԿԱՊՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Ուժեղ Հայաստան» դաշինքից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, իբր թե իրենք ցանկացել են Չախոյանից չախոբիլի պատրաստել, չի համապատասխանում իրականությանը։
**
ТУПИК
(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՍԴ նախագահ ընտրելու համար մնում է բոլոր դատավորներին դատարանի շենքում փակել, ու մինչեւ ծխնելույզից սպիտակ ծուխ բաց չթողնեն, դուռը չբացեն։
**
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ
(ԱԺ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՏՈՒՐՈՒԴՄՓՈՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սոցիոլոգների` եթե աշխարհում շատ կառավարություններ իրենց ժողովուրդներին ապահովել են հացով ու թամաշայով, ապա Հայաստանում միայն թամաշա է ստացվում, իսկ հացը օրեցօր թանկանում է։
**
ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽԵՐԸ
(ԼԵՀԱՍՏԱՆԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՃՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՍԿԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` Եվրոպայում վերջին հարյուր տարվա մեջ շատ քիչ բան է փոխվել, եթե առաջ նեմեցները կռվով էին մտնում Լեհաստան, ապա հիմա լեհերն են նրանց հրավիրում։
**
ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ
(ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱԺ-Ի ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆԵԼ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը տեսնելով, որ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, ինքն է որոշել նրանց փոխարեն հանրահավաքներ անել։
**
ՄԱՐԴԱԲՈՅ
Ըստ խառը կռվի մասնագետների, եթե Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատ է, ապա մեզ մոտ` մորդերի։
**
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Պետք է նեոնացիստ լինել, բայց արտահայտվելուց զգույշ։
**
ՄԱՐԶՊԵՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ` 3+2 ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒՑ` ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
A теперь я Наташа.
**
ՊՐԵՄԻԵՐԱ
(ԱԺ-ՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Հայֆիլմը» Ազգային ժողովի դահլիճում նկարահանում է «Нижний Табор уходит на небо» նոր փաստավավերագրական ֆիլմը։

